Skip to main content

Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ

Լրահոս

Շոյգուն նոր հայտարարություն է արել

ՌԴ ԶՈւ–ն առաջիկայում կընդլայնի հարվածային միջոցների իր զինանոցը։ Այս մասին թեմատիկ խորհրդակցության ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։
Բանակում սպասվող նորամուծությունների մասին խոսելիս նախարարը հավելել է, որ բացի այդ, ՌԴ ԶՈւ–ն կապի և կառավարման միջոցների կատարելագործման համար ակտիվորեն արհեստական բանականության տարրեր կկիրառի։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի օդատիեզերական ուժերին, ապա իշխանությունները մտադիր են ժամանակակից ՀՕՊ համակարգերի գործողության գոտում բարձրացնել կործանիչների և ռմբակոծիչների կիրառման հնարավորությունը։
«Բարձրացնելու ենք նաև օդատիեզերական ուժերի մարտական հնարավորությունները և՛ ժամանակակից ՀՕՊ համակարգերի գործողությունների գոտում կործանիչների և ռմբակոծիչների աշխատանքի, և՛ անօդաչուների կատարելագործման մասով», – ասել է Շոյգուն։
Զինկոմիսարիատների թեմային անդրադառնալով` Շոյգուն հայտնել է դրանց աշխատանքի սպասվող արդիականացման մասին, որի շրջանակում նախատեսվում է իրականացնել տվյալների բազայի թվայնացում, փոխգործակցություն հաստատել տեղի և մարզային իշխանությունների, ինչպես նաև արդյունաբերության հետ, թարմացնել քաղաքացիական և տարածքային պաշտպանության կազմակերպման համակարգը։
Նա նշել է նաև, որ պաշտպանական գերատեսչությունը մտադիր է բարելավել քաղաքացիական նախաձեռնություններին արձագանքելու մեխանիզմները, նախաձեռնություններ, որոնցից «որոշներն, անկասկած, ավելի մեծ ուշադրության են արժանի»։
Ինչ վերաբերում է միջուկային եռյակին, ՌԴ պաշտպանության նախարարը վստահեցրել է` ՌԴ–ն մտադիր է աջակցել դրա մարտունակությանը` որպես ինքնիշխանության և երկրի տարածքային ամբողջականության երաշխիք։
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031