Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները սահմանը կկարողանան հատել նույնականացման քարտերով

Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները սահմանը կկարողանան հատել նույնականացման քարտերով, և անհրաժեշտ չի լինի ներկայացնել անձնագիր։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստի ժամանակ «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին նախագիծը ներկայացրեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Հարևան Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների կառուցումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Ճիշտ այդպես արտացոլված է Կառավարության ծրագրում։ Գործնականում ևս ամենատարբեր մակարդակներում կան ինտենսիվ շփումներ բոլոր գերատեսչությունների միջև։

Վրաստանը նաև մեր քաղաքացների համար գործնական և հանգստի նպատակով այցելությունների սիրված վայրերից է։ 2019 թվականի 1 միլիոն 365 հազար Հայաստանի Հանրապետության քաղաքացի է այցելել Վրաստան։ Իհարկե, համավարակով պայմանավորված հետընթաց է գրանցվել։ Կարծում ենք, որ առաջիկայում դինամիկան կվերականգնվի»,- ասաց Միրզոյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում այս որոշումը, սակայն, ըստ նրա, կարող են որոշակի ռիսկեր առաջացնել, որոնց ուղղությամբ վրաց գործընկերների հետ արդյունավետ աշխատանք կտարվի։ «Հաճույքով նշեմ, որ այսօր սպասում ենք Վրաստանի պատվիրակությանը՝ վարչապետ Իրակլի Ղարբաշվիլի գլխավորությամբ: Երևանում տեղի է ունենալու Հայաստանի և Վրաստանի միջկառավարական հերթական նիստը։ Այս նիստի շրջանակներում հույս ունենք նաև այս համաձայնագիրը ստորագրել»,- ասաց ՀՀ վարչապետը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031