Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

ՔՊ-ն չընդունեց Լաչինի միջանցքի վերաբերյալ ընդդիմության նախագիծը

Հայաստանի խորհրդարանի իշխող խմբակցությունը արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում չընդունեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող ընդդիմության հայտարարության նախագիծը: Այն ներկայացրել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։ Վերջինս քննարկումների արդյունքում հայտարարել է, որ հետ է կանչում նախագիծը լրամշակման նպատակով՝ իշխանության խմբակցությանը մեղադրելով «հակաղարաբաղյան կուրսի» պահպանման մեջ։

Համազեկուցողի դերում հանդես եկող՝ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Մարիա Կարապետյանը պարզաբանեց, որ խորհրդարանը դեկտեմբերի 14-ին, այսինքն ՝ միջանցքի փակումից երկու օր անց, արդեն հանդես է եկել հայտարարությամբ։ Եվ դեռ այն ժամանակ ընդդիմությունը ՝ ի դեմս «Հայաստան» խմբակցության, հրաժարվեց միանալ դրան, թեև իշխանություններն առաջարկում էին համատեղել երկու տեքստերը և որոշակի ճշգրտումներից հետո միասնական փաստաթուղթ մշակել։

Հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն իր հերթին միամիտ համարեց ընդդիմախոսների դիրքորոշումը, ովքեր կարծում են, որ իրենց հայտարարության ընդունումը որոշիչ դեր կունենա միջանցքի բացման գործում: Ավելին, խորհրդարանի դեկտեմբերի 14-ի հայտարարությունը նույնպես չկարողացավ լուծել այդ խնդիրը։

Նա նաև անտրամաբանական է համարում ընդդիմության մեղադրանքները, թե Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների տեսակետները նույնական են։ Աղաջանյանի կարծիքով, տրամաբանական հարց է առաջանում՝ եթե այդ դիրքորոշումները նույնական են, ապա ինչու մինչ օրս Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագիր չեն ստորագրել: Աղաջանյանի կարծիքով ՝ ընդդիմությունը ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին՝ պնդելով, որ Լաչինի միջանցքն արգելափակված է նաև Հայաստանի ղեկավարության մեղքով։ Պատգամավորը նշեց, որ ընդդիմությունն առաջ է քաշում մի թեզ, որը, թվում է պետք է պաշտպանի միայն Ադրբեջանը։

Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։

Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև