ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Դնեպրոպետրովսկում շենքի մասնակի փլուզումը։
Հունվարի 14-ին Դնեպրոպետրովսկում մասամբ 9-հարկանի բնակելի շենք էր փլուզվել։ Ուկրաինայի պաշտոնական աղբյուրները պնդում էին, որ այն փլուզվել է ընկած հրթիռի պատճառով։ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հունվարի 16–ին դեպքի առնչությամբ մեկնաբանություն է տվել լրագրողներին։
«Ինքներդ եք տեսել ուկրաինական կողմի որոշ ներկայացուցիչների եզրակացությունը, որում ասվում է, որ այս ողբերգությունը հակաօդային պաշտպանության հակահրթիռների գործողությունների հետևանք էր», – ասել է Պեսկովը, պատասխանելով լրագրողների այն հարցին` ինչպես Կրեմլում կարող են մեկնաբանել Դնեպրոպետրովսկում տեղի ունեցած տան փլուզման պատասխանատվությունը ՌԴ-ի վրա բարդելու Կիևի փորձերը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը խոստովանել էր, որ տան մի մասը փլուզվել է ուկրաինական զորքերի կողմից խոցված հրթիռի անկման պատճառով։
Ուկրաինական կողմի վերջին տվյալներով` տան փլուզման հետևանքով 36 մարդ է մահացել, որոնցից երկուսը՝ երեխաներ։ Վնասվածքներ են ստացել 60 մեծահասակ և 15 երեխա։


















































