Գեղամ Նազարյանը առանձնատուն է կառուցում Կիրանցում. «Հրապարակ» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վեդու մանկապղծության զոհ երեխաների հորեղբայրն ազատ արձակվեց.մեղադրանք առաջադրված չէ. Ռուբեն Մելիքյան | ՈՒՂԻՂ. Անդրանիկ Թևանյանի ասուլիսը | Վեդիում սեռшկան բռնnւթյшն ենթարկված աղջիկների հորեղբայրն ազատ է արձակվել. փաստաբան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չկասկածե’ք, հաղթելու ենք, չպիտի’ թույլ լինենք. Սամվել Կարապետյանը` իր բազմաթիվ աջակիցներին | Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ չեմ տեսնում․ ԱԽ քարտուղար | Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արման Թաթոյանի ու թիմի հանդիպումը Նոր Նորքում | Ագարակն ու Մեղրին տարածաշրջանային և համաշխարհային մակարդակով կենտրոնական դիրք կունենան. Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսքան սխալ չի կարելի ներել, ժամանակն է այդ սխալն ուղղելու. Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հաղթանակները մեզանից վերցրել են. խեղճությունը պետք է հաղթահարենք՝ ահնարին բան չկա. Գագիկ Ծառուկյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախյան շարժումը ճակատագրական սխալ չէր, հերոսական գործ էր՝ արյունուվ կերտված | Նիկոլ Փաշինյանը 2021 թվականին եկել է մի ծրագրով, սակայն կատարել է տրամագծորեն հակառակը․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ հուշագիր է ստորագրել Հարությունյանը Գորիս-Կապան ճանապարհի հետ կապված, և ի՞նչ է արել Շոյգուն | Մայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա․ «Ուժեղ Հայաստան»

Լրահոս

Եվրամիությունը երկու տարով դիտորդական նոր առաքելություն կուղարկի Հայաստան

Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան, այս անգամ ոչ թե երկու ամսով, այլ`առնվազն երկու տարով:

Ինչպես հաղորդում են «Ազատության» աղբյուրները, դեռ անցած շաբաթ այս նախագիծն ընդունվել է Եվրոպական խորհրդի Քաղաքական ու անվտանգության հանձնաժողովում, երեկ էլ հաստատվել է դիտորդական առաքելություններով զբաղվող հիմնական կառույցում՝ Ճգնաժամերի կառավարման քաղաքացիական հարցերի հանձնախմբում: Ընդ որում, ի տարբերություն անցած հոկտեմբերին ուղարկված քառասուն հոգանոց խմբի, որը տեղակայվել էր հայ-ադրբեջանական սահմանին, այս անգամ եվրոպացի դիտորդները պարեկություն կանեն Հայաստանի ողջ տարածքում: Նախորդ առաքելության նման, այս անգամ էլ նրանք անզեն կլինեն:

Թե կոնկրետ քանի դիտորդ է ժամանելու, պաշտոնապես դեռ չի հաղորդվում: Ըստ «Ազատության» տեղեկությունների, սակայն, նոր առաքելության կազմում կլինի մոտավորապես երկու հարյուր եվրոպացի մասնագետ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև