

Գորիսի Օրբելյանների փողոցում շինարարական բուռն աշխատանքներ են ընթանում
Գորիսի համայնքապետարանի ու Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի KFW ծրագրի համատեղ միջոցներով փողոցը բարեկարգվում է, վնասված երթևեկելի ճանապարհահատվածը՝ ասֆալտապատվում։
Ներկա պահին հողային աշխատանքների փուլն է, նաև ջրահեռացման առուների կառուցման աշխատանքներ են իրականացնում շինարարները, որից հետո կվերատեղադրեն բազալտե եզրաքարերը։
Չնայած ձմեռ է, բայց համայնքապետարանը ջանք չի խնայում, որ գործն արագ ընթանա։ Իսկ տաք եղանակին ավելի շատ եռանդով արդեն կսկսեն ասֆալտապատման աշխատանքները։


















































