Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ

Լրահոս

3 օր ժամանակ եմ տալիս Փաշինյանին. հրդեհից զոհված Պալյանի ծնողների համբերությունը սպառվել է

6 ամիս առաջ Սյունիքի մարտական դիրքի վագոն-տնակում հրդեհի զոհ դարձած 19-ամյա Պալյան Պողոսյանի ծնողները համոզված են` եթե իրենց որդու մահվան մեղավորները պատժվեին, 15 զոհերը չէին լինի։ News.am-ը զրուցել է նրանց հետ։

Գեղարքունիքի մարզում 15 զինծառայողի կյանք խլած ողբերգական հրդեհը նորից թարմացրել է Պողոսյանների վիշտը։ Պալյանը այրվածքներ էր ստացել դիրքերում զինվորների հանգստի համար նախատեսված վագոն-տնակում տեղադրված վառարանից բռնկված հրդեհից։

Մայրը` Գալյա Այվազյանը, սարսափելի մանրամասներ է պատմել դեպքից: Ասել է՝ որդին ու ևս 3 զինծառայող փակված են մնացել վագոն-տնակում, մինչև հերթապահը հասել ու բացել է դուռը։ Դրանից հետո էլ իրենց որդին խոր այրվածքներով 5 ժամ դիրքում է մնացել՝ առանց բուժօգնության։ Ծառայակիցները, որոնք ավելի թեթև վնասվածքներ են ստացել, Պալյանի մարմնի կրակը ջրով և հողով են հանգցրել։

«Կապի դուրս չեն կարողացել գալ, սպասել են, որ լույսը բացվի։ Այդպես մերկ, վառած մարմնով, ցրտին մինչև լույս` 6:30-ից 7-ը, սպասել են, որ օգնության գան: Տղայիս «Վիլիսով» հասցրել են Սիսիանի հոսպիտալ, այնտեղ ցավազրկել ու տեղափոխել են Երևան: Տղաս իր ոտքով է հիվանդանոց գնացել` առնական էր, շատ ուժեղ էր ֆիզիկապես»,-պատմել է մայրը:

Դեպքից միայն մոտ տասը ժամ անց են Պալյանին այրվածքաբանության կենտրոն հասցրել. նրա մարմնի 60 տոկոսն այրված է եղել, շնչուղիները՝ 20 տոկոս. 10 օր կյանքի համար պայքարելուց հետո երիտասարդը մահացել է։ Ծնողները վստահ են՝ իրենց որդին կփրկվեր, եթե նրան ժամանակին հիվանդանոց հասցնեին, դիրքերից արագ իջեցնեին և ուղղաթիռով Երևան տեղափոխեին։

Պալյանի՝ այրվածքներ ստանալու մասին նրա ծնողներին ո՛չ պաշտպանության նախարարությունն է տեղյակ պահել, ո՛չ տարածքային զինկոմիսարիատը, դեպքից 2 օր անց միայն զինակից ընկերներն են զանգահարել:

Պալյան Պողոսյանի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել նույն` անզգուշության հոդվածով, ինչ 15 տղաների կյանք խլած հրդեհի դեպքում։ Վեց ամիս անց գործով որևէ մեղադրյալ չկա, նույնիսկ դատաբժշկական փորձաքննության արդյունքները մինչև հիմա հայտնի չեն: Ծնողները որդու մահվան մեջ մեղադրում են դիրքի հերթապահ Կարեն Քյարամյանին, որը հերթապահի պարտականությունները պատշաճ չի կատարել, և իշխանություններին են մեղադրում։

Պալյանի հոր համբերությունը սպառվել է։ Նա հանդիպում է պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. «Հարցիս պատասխան տվեք, 3 օր ժամանակ եմ տալիս, եթե չպատասխանեցիք, ճանապարհը կփակեմ, ամենավերջին ձևերով ձեզ խայտառակ եմ անելու»,– ասել է նա:

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Sputnik Արմենիային հայտնեց` նշված դեպքի առթիվ 2022թ․ հուլիսի 17-ին քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի կամ ռազմական այլ գույքի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պալյանը և ևս 3 անձ տուժող են ճանաչվել։
«Նախաքննության ընթացքում որոշումներ են կայացվել դատահրդեհատեխնիկական, դատաբժշկական և դատանյութագիտական փորձաքննություններ նշանակելու մասին, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել: Հարցաքննվել են մարտական դիրքում մարտական հերթապահությունն իրականացնող անձնակազմը, համածառայակիցները, սպայական անձնակազմը, Զանգեզուրի կայազորային հոսպիտալի բժիշկները»,– նշեց Աբրահամյանը։
Նրա խոսքով` մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք չկան։ Ենթադրյալ հանցանք կատարած անձանց առկայությունը հնարավոր կլինի պարզել փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց և դրանցից բխող քննչական գործողությունները կատարելուց հետո:
Facebook
Twitter

Կարդացեք նաև