Skip to main content

Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին

Լրահոս

ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջում է դադարեցնել Ռուսաստանին ավիաթռիչքների թույլտվություն տալը

ԱՄՆ իշխանությունները ճնշում են գործադրում Թուրքիայի վրա՝ դադարեցնելու ռուսական ավիաընկերությունների՝ ամերիկյան արտադրության ինքնաթիռներով ժամանումներն ու թռիչքները սպասարկելու պրակտիկան: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին գրել է Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Անցյալ ամիս ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները նախազգուշացրել են թուրք անհատներին, որ նրանք կարող են ենթարկվել ազատազրկման, տուգանքների, արտահանման արտոնությունների կորստի և այլ տույժերի, եթե ծառայություններ մատուցեն դեպի Ռուսաստան, Բելառուս և հակառակ ուղղությամբ թռչող ԱՄՆ-ի արտադրության ինքնաթիռների լիցքավորումը և տեխնիկական սպասարկումը՝ խախտելով նախորդ տարի ներդրված արտահանման վերահսկողության պայմանները։

Մասնավորապես, ըստ թերթի, անցյալ տարվա դեկտեմբերին Վաշինգտոնի դիրքորոշումը թուրք պաշտոնյաներին է փոխանցել ԱՄՆ առևտրի նախարարի օգնական Թեա Ռոզման Քենդլերը։

Պարբերականը կարծում է, որ այս իրավիճակը ցույց կտա՝ արդյոք ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները կարող են հաջողության հասնել Ռուսաստանի երկարաժամկետ մեկուսացման հարցում, թե՞ Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի տնտեսական գործունեությունը երրորդ երկրների օգնությամբ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031