Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Մոսկվան անհանգստացած է. Հայաստանի սահմանին ԵՄ ներկայացուցիչների հայտնվելը կսրի առկա հակասությունները

ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կցորդի վերածված եւ ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն վարող Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան եւ սրել առկա հակասությունները։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

«Հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը որոշում է կայացրել Հայաստանում ստեղծել Եվրոպական միության նոր քաղաքացիական առաքելություն՝ երկու տարի ժամկետով։ Եմական ներկայության կոնկրետ չափորոշիչները կորոշվեն մոտ ժամանակներս։ Բայց արդեն ակնհայտ է, որ այն ավելի մասշտաբային կլինի, քան ԵՄ մոնիտորինգի մեխանիզմը, որը Հայաստանում գործել է անցյալ տարվա հոկտեմբերից մինչեւ դեկտեմբեր։

Անդրկովկասում արտատարածաշրջանային գործոնի ամրապնդման հարցում Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը չի փոխվել։ «Մենք որեւէ «ավելացված արժեք» չենք տեսնում հայ-ադրբեջանական սահմանի տարածքում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ եմական «փորձագետների» վերահսկողությունից։ Եթե Բրյուսելն անկեղծորեն շահագրգռված լիներ Անդրկովկասում խաղաղությամբ, ապա նրանք Ադրբեջանի հետ կհամաձայնեցնեին իրենց առաքելության աշխատանքի պայմանները։

ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կցորդի վերածված եւ ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն վարող Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան եւ սրել առկա հակասությունները։ Չպետք է մոլորությոն մեջ գցի նաեւ ԵՄ առաքելության հայտարարված քաղաքացիական բնույթը. այն ձեւավորվում է ԵՄ ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության շրջանակներում՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։

Հայաստանում ամեն գնով ամրապնդվելու Եվրամիության փորձերը՝ Ռուսաստանի միջնորդական ջանքերը հետ մղելու համար, կարող են վնասել հայերի եւ ադրբեջանցիների հիմնարար շահերը տարածաշրջանի խաղաղ զարգացմանը վերադառնալու նրանց ձգտումներում։ Համոզված ենք, որ տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության եւ անվտանգության առանցքային գործոնը մնում է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը, ինչպես նաեւ հայկական սահմաններին ծառայող ռուս սահմանապահները։ Նրանք կարձագանքեն եմական դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով «հողի վրա» իրավիճակի զարգացումը։

Ֆիքսում ենք, որ Երեւանում, առանց իր տրամաբանական ավարտին հասցնելու ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքները, գերադասել են ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի։ Եթե հայ դաշնակիցների մոտ պահպանվում է օգտագործելու ՀԱՊԿ ներուժը, ապա նրա առաքելությունը կարող է արագ տեղակայվել Հայաստանում։

Ինչպես եւ նախկինում, մենք կարծում ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման եւ, ընդհանրապես, տարածաշրջանում իրավիճակի բարելավման ամենակայուն եւ երկարաժամկետ հիմքը Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, 2021 թվականի նոյեմբերի 26-ի եւ 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ պայմանավորվածությունների անշեղորեն եւ հետեւողական կատարումն է, ներառյալ բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցումը, հասարակության, փորձագիտական շրջանակների եւ խորհրդարանականների միջեւ եռակողմ շփումների զարգացումը։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել դրան»,- նշվում է հայտարարության մեջ։

  
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031