Գորիսի համայնքապետարանը մեծ կարևորություն է տալիս սպորտի զարգացմանը և անում է հնարավոր ամեն բան, որ մարզիկներն հնարավորություն ունենան համապետական և միջազգային մրցաշարերում լավագույն արդյունքներ գրանցել։
Մեր նկարահանող խումբը Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցում էր՝ ծանոթանալու սաների մարզական առօրյային։ Տեսանյութը պատմում է բռնցքամարտի, ծանրամարտի, ըմբշամարտի ու ձյուդոյի խմբակների պարապմունքների մասին։
Հիշեցնենք, որ 2019-ից մեկնարկեցին մարզադպրոցի հիմնանորոգման աշխատանքները՝ սուբվենցիոն ծրագրի շրջանակում։ Համայնքային բյուջեով ու «Բեսթ Ռոուդ» ՍՊԸ-ի հովանավորությամբ մարզադպրոցը գույք է ձեռք բերել։


















































