Skip to main content

Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է | Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան | Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը | Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան

Լրահոս

Խնձորեսկում կառուցվող հատիկընդեղենի գործարանը կունենա առնվազն 50 աշխատատեղ, բացի այդ՝ շուրջ 150 հոգի կկարողանա գործարանի համար հատիկընդեղեն ապահովել

Գորիսի պատվիրակությունը քառօրյա այցով Տավուշում էր

Գորիսի համայնքապետարանի գյուղատնտեսության և հողօգտագործման բաժնի պետ Արմեն Ավետիսյանը, Խնձորեսկի վարչական ղեկավար Երվանդ Մալունցը և գյուղոլորտի այլ ներկայացուցիչներ 2023 թվականի հունվարի 24-ից 27-ը Տավուշի մարզում էին։

Նրանք նախ եղան Բերդ համայնքի Նորաշեն բնակավայրում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի շրջանակում կառուցված հատիկընդեղենի գործարանում՝ փորձի փոխանակման նպատակով, որպեսզի այդ փորձը, ստացած գիտելիքները կիրառեն Գորիսի Խնձորեսկ բնակավայրում կառուցվող համանման հատիկընդեղենի գործարանում։ Վերջինս նույնպես կառուցվում է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի շրջանակում՝ Գորիսի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։

Պատվիրակության անդամները ծանոթացան Նորաշենի հատիկընդեղենի գործարանի աշխատանքի ընթացքին, սարքավորումներին, արդեն վերջնական արտադրանքին՝ փաթեթավորված լոբի, հաճար, ոսպ և այլն։

Գործարանին կից ջերմոցային տնտեսությունում եղան, որտեղ հիդրոպոնիկ եղանակով ելակ է մշակվում։

Եղան նաև Իջևանի «Կենաց տուն» ամբողջահատիկի ակադեմիայում, որտեղ ծանոթացան արտադրական, խոհանոցային գաղտնիքներին։

Գորիսի պատվիրակությունը նաև քննարկում-զրույց ունեցավ Տավուշի մարզպետարանում՝ համապատասխան վարչության աշխատակիցների հետ։

Հիշեցնենք, որ Գորիսի Խնձորեսկ բնակավայրում կառուցվող հատիկընդեղենի գործարանը ոլոռի, ոսպի, սիսռեի, լոբու մշակում ու փաթեթավորում է անելու, ապահովելու է առնվազն 50 աշխատատեղ։ Բացի այդ՝ շուրջ 150 հոգի հնարավորություն կունենա գործարանի համար հատիկընդեղեն ապահովելու։
May be an image of 5 people, people standing and outdoors
May be an image of 4 people, people standing and indoor
May be an image of 4 people, people standing and indoor
No photo description available.
No photo description available.
No photo description available.
May be an image of indoor
May be an image of indoor
No photo description available.
May be an image of indoor
May be an image of indoor
May be an image of 2 people, strawberry and outdoors
May be an image of food
May be an image of 1 person
No photo description available.
No photo description available.
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031