Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Հայը որբ չէ, որ գլուխը դեմ տա խուզողին․ Գևորգ Գևորգյան

Ռազմական, քաղաքական գորիծիչ Գևորգ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ձեզ խաբում են արդեն երկար տարիներ, իսկ 2018-ի ապրիլից, էլ ավելի ուժգին, խաբում են ասելով, որ դուք անզոր եք, անողնաշար ու խեղճ, ձեր տեղը կամ արևմուտքը պետք է որոշի, կամ հյուսիսը, անգամ թուրքը։
Պատկերացնու՞մ եք, ինչ են արել ձեր գիտակցության, ձեր կյանքի ու ձեր հավաքական ողնաշարի հետ։ Մի պահ մտածեք, խորը մտածեք, ողջամիտ մտածեք․․․
Մի՞թե դուք այդպիսին եք, դուք, որ ընդամենը 30 տարի առաջ աշխարհը շրջեցիք ազգային զարթոնքով, Հայրենիք ազատագրեցիք որսորդական հրացանով, ձեր պատիվն ու թասիբը պահեցիք, ու մինչ այսօր էլ հիշում ու հպարտանում եք, թե բա մութ ու ցուրտ տարիներին տեսաք ոնց դիմացանք, չկոտրվեցինք։
Հա, չկոտրվեցինք, այ հենց այդ չկոտրվելը ձեզ, մեզ չներեցին ու սկսեցին թուրքահպատակների բանակ դաստիարակել, հենց մեր քթի տակ, ու հինգ տարի առաջ զավթեցին իշխանությունը։ Ու մինչև հիմա լծված են ձեր, մեր Հայրենիքը հիմնահատակ ավիրելու գործին։
Հյուսիս, հարավ, արևելք, արևմուտքը մոռացեք, սրանց ձեռքը բռնողը, սրանց դատ ու դատաստան անողը այն հավաքական Հայն է լինելու, ով վստահ է, որ ինքը ողնաշար, թասիբ ու ուժ ունի, իր հող ու ջրի տերն հենց ինքն է, ուրիշ ոչ ոք, իր ընտանիքի պատիվը պահողն ինքն է, իր նիստ ու կացը որոշողն ինքն է, ու ինքը որբ չէ, որ գլուխը դեմ տա խուզողին։
Հայը կա, Հայն ապրելու ու լավ է ապրելու իր հնամենի հողում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031