Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Քանի՞ հայ է մահացել Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով

Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով 13 հայ է մահացել։ Այսօր հրավիրված ասուլիսում տեղեկությունը հայտնեց Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։

Նրա տվյալներով` Սիրիայում երկու մարդ է մահացել` մայր ու որդի Միրնա Մինասյան–Թենեքեջյանը և Ալբերտ Թենեքեջյանը։ Թուրքիայի Մալաթիա քաղաքում 4 զոհ կա` Սանիթ Թաբաշը, Աիդա Թաբաշը և Ալեքս Թաբաշը, ինչպես նաև Մարիամ Քարատաշը։ Ալեքսանդրետում էլ մահացել է Պայծառ Սիլահլին ու ևս մեկ ընտանիք` Դշխուն Մեսրոպյանն ու նրա դուստրը` Արմիկը, որդին` Մեսրոպը։ Զոհեր կան նաև Անտիոքում` Անտուան Հորոսը, Տիգրանակերտում` Զիլան Տիգրիսը, Ադիյամանում` Աոննա Կարոլինա Կապը։
«Մենք այլ տվյալներ էլ ունենք, բայց դրանք այժմ ճշգրտում ենք ու կհայտնենք, եթե հաստատվեն»,– ընդգծեց Ալեքսանյանը։

Նա ավելացրեց, որ և՛ Սիրիայի, և՛ Թուրքիայի հայ համայնքներում նաև տուժածներ կան, սակայն դեռևս հստակ թվեր չեն նշվում։ Կատարվում է համայնքային կառույցների և եկեղեցու կորուստների հաշվառում:

Հիշեցնենք՝ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 31 643-ի։

Երկրաշարժի հետևանքով ավերածություններ են եղել նաև Սիրիայում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031