Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Մարտունի-Վարդենիս (2-ից 5-րդ և 10-րդ կիլոմետր հատվածներում բուք է), Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս (բուք է) և Հարժիսի խաչմերուկից մինչև Շինուհայրի խաչմերուկ (բուք է) ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։ Սևանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


















































