


Փետրվարի 13-ին ամերիկյան «Փարոս» հիմնադրամի ներկայացուցիչները հյուրընկալվել են Գորիսի համայնքապետարան ու համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ քննարկել տարբեր ծրագրերի շուրջ համագործակցությունը։
Հարկ է ընդգծել, որ «Փարոս» հիմնադրամը համայնքապետարանի լավ գործընկերներից է, որի ֆինանսական աջակցությամբ հիմնովին նորոգվել է Վերիշենի մանկապարտեզը։ Առուշ Առուշանյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին նման ծրագրի շրջանակում համագործակցության համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Խնձորեսկի մանկապարտեզի նորոգման հարցը։
Ինչպես նաև խոսել են այն գաղափարների, ծրագրերի մասին, որոնք կզարգացնեն սահմանամերձ բնակավայրերը։
Երկուստեք ևս մեկ անգամ կարևորել են համագործակցությունը։
Գորիսի համայնքապետարան / Goris Municipality


















































