Պռոշյան բնակավայր տանող կամրջի տակ տեղի ունեցած սպանnւթյան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է | ՀՀ նոր կենսաչափական անձնագիրն արտացոլում է մեր ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունը և պետականությունը. Փաշինյանն աշխատանքային քննարկում է ունեցել ՆԳ նախարարի հետ | Ռուսաստանն արգելել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը | Զելենսկու հնարավոր այցից ամենաշատը անհատապես տուժում է Փաշինյանը | ԱՄՆ-ը ծովային շրջափակման հարցում իրեն պահում է ծnվահենի պես. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ | Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ» | Գագիկ Ծառուկյանը և Ռոբերտ Քոչարյանը շուտով կունենան հնարավորություն` պաշտպանելու մեր կուսակցության թեկնածուին․ Սամվել Կարապետյան | «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ»-ում դադարեցրել են տնօրենի լիազորությունները, աշխատավարձերը ուշացնում են․ աշխատակից | Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խnշտանգումը, և ով կարող է խnշտանգել․ Դանիել Իոաննիսյան | ՖՈՏՈ․Սարամեջ գյուղում ասֆալտապատում չեն իրականացնում, բայց հայտնել են, թե աշխատանքները մեկնարկել են․բնակիչ | Համ գործն ա ինյան-300.000 աշխատատեղ, հողն ա ինյան-ուժեղ խաղաղություն, տոնն ա ինյան-20.000 մատչելի բնակարան. Նարեկ Կարապետյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտե հաղորդագրության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Վազրվաշենիե բլուդնովո սինա». ձայնագրություն՝ Կանդազի մասնակցութրամբ | Պետք է շահագրգռել պոտենցիալ ներդրողներին՝ գործարանները կամ իրենց արդյունաբերական կենտրոնները տեղափոխել սահմանամերձ համայնքներ․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | 30 տարվա ընթացքում Ալիևը չի կարողացել ձերբակալել Կանդազին, այսօր դա անում է ՀՀ իշխանությունը. Արեգա Հովսեփյան (տեսանյութ) | «Ուժեղ Հայաստան»-ի համակիրը, ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց, մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք. Հակակոռուպցիոն կոմիտե

Լրահոս

Առանց մրցույթի պայմանագիր «Սիլ Ինշուրանսի» հետ. Հոկտանյանի պնդմամբ՝ սա կոռուպցիոն ռիսկ է

Ներքին գործերի նախարարությունը ոստիկանության ավտոմեքենաների ապահովագրությունն առանց մրցույթի՝ պատվիրել է իշխող ուժի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ Ինշուրանսին»։ Այս ընկերությանը պետական բյուջեից մեկ տարվա ընթացքում կվճարվի մոտ կես միլիոն դոլար։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

Ինչո՞ւ են իշխող ուժի պատգամավորի հետ կապ ունեցող ընկերությանը նախապատվություն տվել՝ այն էլ առանց բաց մրցույթի, «Ազատության» հարցերին ի պատասխան նախարարությունից ընդամենը վկայակոչել են կառավարության մի որոշում, որն առնչվում է մեկ անձից գնմանը։ Նախարարությունից պարզաբանում են միայն, թե դեկտեմբերին եւ հունվարին պայմանագրեր են կնքել հենց «Սիլ Ինշուրանսի» հետ՝ հաշվի առնելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի սահմանած պահանջներն ու նվազագույն սակագները», իսկ թե որո՞նք են այդ պահանջները՝ չի պարզաբանվում։

Կոռուպցիոն ռիսկը հենց սա է, ասում է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

«Մեկ անձից գնումը տեղով կոռուպցիոն ռիսկ է, եթե բնական մոնոպոլիայի խնդիր չի, նման բաներ չկան: Մեկ անձից գնումն ընդհանրապես պոստուլադ է, այսպես ասած, ամբողջ աշխարհում, ոչ միայն Հայաստանում, որ այդպիսի դեպքը կոռուպցիոն ռիսկ է համարվում», — նշեց Հոկտանյանը:

Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, մինչ պայմանագրերը կնքելը, ոստիկանությունը հարցումներ է արել շուկայի մյուս ընկերություններից, որոնց առաջարկած գներն ավելի բարձր են եղել, քան՝ իշխանական պատգամավորի ընտանիքին պատկանող ընկերությանն է։ Թե ի՞նչ գներ են առաջարկել մյուս ապահովագրական ընկերությունները, նախարարությունը չի մանրամասնում։ Մինչդեռ մեկ անձից գնումները պետք է կատարվեն միայն հրատապ եւ կոնկրետ դեպքերում, ասում է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարը:

«Այլեւս ես չեմ կարող վստահել, որ իրենք իսկապես հարցում են կատարել: Կա գնման եւս մեկ ընթացակարգ, կարող էին այդ ընթացակարգով անեին, էլ չեմ ասում, որ հնարավոր է նաեւ բաց մրցույթ անցկացնել, որովհետեւ, ի վերջո, նույն գնումների մասին օրենքն ասում է, որ գնումների նախընտրելի ձեւը բաց մրցույթն է», — ընդգծեց Հոկտանյանը:

Նա անցած շաբաթ՝ կառավարությունում, վարչապետի զարմանքին ի պատասխան, ներկայացրել էր այն գործոնները, որոնց պատճառով կոռուպցիայի ընկալման սանդղակում Հայաստանն անցած տարի երեք կետով հետընթաց է ունեցել, այդ պատճառների թվում են նաեւ պետական խնդրահարույց գնումները:

«Կոռուպցիայի ընկալման համաթվի նվազումը հենց այսպիսի բաներից էլ է գալիս, երբ որ մարդիկ ուղղակի տեսնում են այդ կոռուպցիոն ռիսկերը: Շատերն ուղղակի շատ ավելի կտրուկ կասեն՝ դե, հա, կոռուպցիա է», — նշել է Հոկտանյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև