Արցախի Հանրապետությունում Ռուբեն Վարդանյանի գտնվելը և ծավալած գործունեությունը Արցախի ներքին գործն է և որևէ կերպ չի կարող քննարկման թեմա լինել Ադրբեջանի իշխանության համար։
Այս մասին նշել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ։


















































