Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Բաքվի արձագանքը ՄԱԿ-ի դատարանի որոշմանը. ոչինչ անել չենք պատրաստվում

Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն իր Թվիթերում մեկնաբանել է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի որոշումը ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին Միջազգային կոնվենցիայի կիրառման գործերի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ինչպես եւ պետք էր սպասել, մեկնաբանության իմաստը հանգում է նան, որ Ադրբեջանը ոչինչ չի պատրաստվում անել։

«Միջազգային դատարանը որոշում է կայացրել այն հայտարարությունների երկրորդ ժամանակավոր հարցումների վերաբերյալ, որոնք Ադրբեջանը եւ Հայաստանը ներկայացրել են ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման Միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ (որոշումներն ըստ էության գործի լուծում չեն հանդիսանում)։

Դատարանը մերժել է Հայաստանի ներկայացրած ժամանակավոր միջոցների մասին 3 հարցումներից 2-ը, որոնք վերաբերում են «Ադրբեջանի կողմից բողոքների կազմակերպման եւ աջակցության մասին» պնդումներին եւ «բնական գազի մատակարարման խախտումներից զերծ մնալուն եւ անհապաղ վերականգնելուն…»։

Երրորդ հարցման վերաբերյալ, հակառակ Հայաստանի պնդումների, դատարանը կարգադրել է ոչ այնպես, ինչպես կցանկանար հայկական կողմը. 1) դատարանը բացառել է «ազատ» եւ «բոլոր» բառերը եւ 2) ավելացրել է երկու կարեւոր ձեւակերպում, այն է՝ «մինչեւ դատարանի վերջնական որոշումն այս գործի վերաբերյալ» եւ «ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները»։

Քանի որ Ադրբեջանը երբեք չի շրջափակել եւ չի խոչընդոտել երթեւեկությանը Լաչինի ճանապարհով, այլ ձեռնարկել է իրենից կախված բոլոր միջոցները՝ ճանապարհով անվտանգ տեղաշարժն ապահովելու համար, նա կշարունակի անել դա նաեւ դատարանի համապատասխան որոշումից հետո։

Դատարանը հաստատել է Հայաստանին ուղղված իր կոչը՝ ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է խորացնել կամ երկարացնել երկու պետությունների միջեւ վեճը։ 2021թ. որոշման համաձայն՝ Հայաստանը նախկինի պես պարտավոր է շտապ միջոցներ ձեռնարկել ադրբեջանցիների հանդեպ ռասայական ատելության հրահրումը եւ խրախուսումը կանխելու համար։

Ադրբեջանը նախկինի պես Հայաստանից պատասխանատվություն է պահանջելու ադրբեջանցիների իրավունքների շարունակվող պատմական եւ լուրջ խախտումների համար»,- գրել է Հաջիզադեն։

Facebook
Twitter

Կարդացեք նաև