Skip to main content

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղեր ա, թե Պուտինը տպտպացրեց Նիկոլի ուսին. Սպառնալիք է, որ գազով ու ծիրանով կախված ենք մի երկրից | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր

Լրահոս

Երկու ժամում երկու հզոր երկրաշարժ է գրանցվել

Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմոլոգիական փորձարարական և մեթոդական արշավախմբի փոխանցմամբ՝ երկուշաբթի՝ փետրվարի 27-ին, Աստանայի ժամանակով ժամը 5:58-ին (Երևանի ժամանակով 3:58-ին) տեղի է ունեցել 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Չինաստանի և Ղրղզստանի սահմանին: հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ալմաթի քաղաքից 278 կիլոմետր հարավ-արևելք՝ Ղրղզստանի և Չինաստանի սահմանին։ Երկրաշարժի էներգետիկ դասն է 12.1, մագնիտուդը՝ 5.6, օջախի խորությունը՝ 10 կիլոմետր»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Սեյսմոլոգների տվյալներով՝ տվյալ երկրաշարժից երկու ժամ առաջ` Աստանայի ժամանակով ժամը 3:42-ին (երևանյան ժամանակով 01։42) նույն տեղանքում 5․9 մագնիտուդ ուժգնությամբ ևս մի երկրաշարժ էր գրանցվել, որը շուրջ 2 բալ ուժգնությամբ զգացվել է անգամ Ալմաթիում։

Ստորգետնյա ցնցումների հետևանքով ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Facebook
Twitter

Կարդացեք նաև