Skip to main content

Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է | Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան | Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը | Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան | ՈՒՂԻՂ. Աչք մի փակեք Արցախի սպшնդի վրա. ակցիա

Լրահոս

Հարց, եթե հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը թևակոխում է օնլայն տիրույթ, ո՞ր սկզբունքների շուրջ են համաձայնվել կողմերը. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկ հայկական տեղեկատվական դաշտը, տարվելով հայտնի ընտանեկան զույգի կողմից հրապարակված ցածրաճաշակ ֆոտոաղբով, ուշադրություն չդարձրեց Ադրբեջանի ԱԳ նախարարի այն հայտարարության վրա, որ բանակցային գործընթացն այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» շուրջ, թևակոխում է օնլայն դիվանագիտության տիրույթ։
Հասկանանք ինչ է սա նշանակում։
Քիչ թե շատ աշխատանքային փորձ ունեցող մարդիկ լավ գիտեն, որ օնլայն ձևաչափով փաստաթղթերի վրա կարելի է աշխատել միայն այն դեպքում, երբ համաձայնեցված են այդ փաստաթղթերի հիմնական սկզբունքները, նշաձողերը և նպատակները։
1. Հարց, եթե հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը թևակոխում է օնլայն տիրույթ, ո՞ր սկզբունքների շուրջ են համաձայնվել կողմերը։
Կրկին հիշեցնում եմ իմ կողմից հրապարակված փաստաթղթի գոյության մասին, որտեղ ամենակարևոր սկզբունքներից էր Ադրբեջանի կազմ Արցախը մտցնելու հայկական կողմի պատրաստակամությունը։
2. Մենք բազմիցս ականատես եք եղել, որ մեզ ներկայացնող ոհմակն անգամ հանրային տիրույթում, հրապարակային խոսքում չի կարողանում կամ չի ուզում հավուր պատշաճի ներկայացնել մեր շահերը, մեր մոտեցումները։
Իր երբեմնի ճարտասանությամբ փայլող Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի ղեկավարի հետ բանակցություններում պարբերաբար հայտնվում է խորը փոսերի մեջ։ Նույն իրավիճակում են հայտնվում նաև իր մնացած բոլոր մյուս բանակցողները։
Հարց՝ եթե իրենց՝ «լեզվին տալու» վարպետությամբ Նիկոլն ու իր ոհմակը «տակ են» տալիս բանավոր բանակցությունները, ի՞նչ եք կարծում, գրավոր խոսքում, գրավոր հիմնավորումներում, գրավոր տեսքով ինչպե՞ս են ներկայացվելու հայկական շահերը։
3. Կենդանի շփումների ժամանակ բոլոր տեսակի բանակցություններում կան միջնորդներ, որոնց գոյությունը կարելի է օգտագործել առավել բարենպաստ բանակցային բովանդակություն ստեղծելու համար։
Հասկանալի է, որ օնլայն նամակագրության ժամանակ ադրբեջանական կամ հայկական կողմերը կարող են CC , անգամ՝ BCC դնել իրենց մեյլերի վրա, բայց արդյո՞ք բանակցային գործընթացից միջնորդների վերջնական վերացումը Հայաստանի թույլ դիրքերի պարագայում էլ ավելի չի թուլացնելու բանակցությունների ընթացքում Հայաստանի հնարավորությունները։
4. Օնլայն ձեւաչափով նման լրջագույն բանակցությունների շուրջ շփումները վկայում են նաև այն մասին, թե ինչ downgrade է եղել բանակցային գործընթացը։
Չէ որ նման լրջագույն հարցով բանակցային գործընթացը ոչ շոփփինգ է, ոչ սթրիմինգ, ոչ գեմբլինգ, ոչ դեյթինգ, ոչ էլ բենկինք։
Սրանից այն կողմ կարելի է մեկ էլ SMS տարբերակով որոշել Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ճակատագիրը։
Չզարմանաք, որ նման բանակցությունների վերջում պարզվի, որ Նիկոլը Ալիևին սրտիկներ, պաչիկներ և այլ սրտաճմլիկ էմոջիներ է ուղարկել։
Ի մի բերելով ասեմ՝ Նիկոլն ու Ալիեւը ահավոր շտապում են, եւ օնլայնի անցնելը դրա վառ ապացույցներից է։
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031