Կինոբեմադրիչ Սամվել Թադևոսյանի «ԱՆՄԱՀՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ» փաստագրական կինոպատումը նվիրված է «ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ» մարտիկներին և մասնավորապես Կոտայքի շրջանի Պռոշյան համայնքի քսան զոհված կամավորականների սխրանքին ու անմար հիշատակին։ Ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը տեղի ունեցավ փետրվարի 28-ին ժամը 19-ին «Մոսկվա» կինոթատրոնում:















































