Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Զինված ուժերում հանցագործությունների թիվը նվազել է 450-ով․ ամփոփվել են ՀՀ զինդատախազության 2022թ. գործունեության արդյունքները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ, մարտի 3-ին ամփոփվել են ՀՀ զինվորական դատախազության կողմից 2022 թվականի աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։

Գլխավոր դատախազի հրավերով ամփոփմանը մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Քննարկմանը ներկա են եղել նաև ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետը, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետը, Զինվորական դատախազի տեղակալները, Զինդատախազության կայազորների դատախազները, այլք:

Գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարին հանդիպմանը մասնակցելու հրավերն ընդունելու համար և հույս հայտնել, որ ամփոփման շրջանակում բարձրացված հարցերը երկուստեք օգտակար կլինեն:

«Մեր աշխատանքը միտված է մեկ նպատակի՝ նեցուկ լինել կարգապահ, ամուր և ուժեղ բանակ ունենալու տեսլականին», — ընդգծել է Աննա Վարդապետյանը և կարևորել զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանի՝ ինչպես զինվորական կրթական հաստատություններ, այնպես էլ զորամասեր այցերը, որոնց նպատակն է քննարկման ձևաչափով ցույց տալ թույլատրելի և անթույլատրելի վարքագծի սահմանը, ինչպես նաև այն բոլոր անբարենպաստ հետևանքները, որոնք կառաջանան անթույլատրելիի սահմանը հատելու դեպքում: «Սա է Զինվորական դատախազության հիմնական փիլիսոփայությունը. առաջնահերթ՝ կանխել, իսկ չհաջողելու դեպքում՝ իրականացնել պատժողական գործողություններ»,- շեշտել է հանրապետության գլխավոր դատախազը:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար, կարևորել համագործակցությունը՝ միտված ավելի կարգապահ ու ամուր բանակ ունենալուն: «Այս համատեքստում շատ կարևոր է, որ մեր համագործակցությունը բերի նրան, որ կարողանանք կանխարգելիչ քայլեր կատարել և ոչ թե արդեն տեղի ունեցածին տանք քրեաիրավական գնահատական: Սպայի պատիվն առաջին հերթին կարգապահ լինելն է: Այս ճանապարհին պետք է բոլոր տեսակի հանցագործությունների, դրանց նախնական դրսևորումների նկատմամբ լինենք խիստ անհանդուրժող, բայց, միևնույն ժամանակ, օգնենք ամեն կերպ, որ մեր գործընկերներն իրենց պարտականությունների մեջ չթերանան ու մենք չունենանք այն ցավալի դեպքերը, որոնք արձանագրվել են», — ընդգծել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը և բանակում ոչ կանոնագրքային հարաբերություններն արմատախիլ անելու հարցում կարևորել ՊՆ ռազմական ոստիկանության համագործակցությունը Զինվորական դատախազության հետ:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը ներկայացրել է 2022 թվականի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքներն ու վերլուծությունները:

2022 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 4 հազար 570 դեպք (2021 թվականին՝ 6 հազար 195). դեպքերը նվազել են 1625-ով: Դրանցից 2 հազար 874-ը եղել են պատահարներ և զանցանքներ, 1696-ը` հանցագործություններ, այդ թվում 1028-ը` զինվորական, 668-ը` այլ ընդհանուր բնույթի։

2021 թվականի համեմատ պատահարները նվազել են 1186 դեպքով, հանցագործությունները՝ 376-ով: Ընդ որում, զինվորական հանցագործությունները նվազել են 450-ով, իսկ այլ` ընդհանուր բնույթի հանցագործություններն աճել են` 74-ով: Եթե 2021 թվականի ընթացքում արձանագրված հանցագործություններից 32.7%-ը եղել են ծանր և առանձնապես ծանր, ապա 2022 թվականին արձանագրված 1696 հանցագործություններից ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները կազմել են 17,8%: 2021 թվականի համեմատ ծանր հանցագործությունները 2022 թվականին նվազել են 100 դեպքով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները՝ 328-ով։

2022 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների 98 դեպք (2021 թվականին՝ 213): 2022 թվականի ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարվել է 373 ուսումնասիրություն, հայտնաբերվել՝ 236 խախտում: Նշված ժամանակահատվածում Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է պետությանը պատճառված 4 մլրդ 939 մլն 220 հազար 746 դրամի վնաս (2021 թվականին՝ 2 մլրդ 701 մլն 344 հազար 766 դրամ)։

2022 թվականին դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ վերականգնվել է 1 մլրդ 951 մլն 448 հազար 493 դրամի վնաս (2021 թվականին՝ 1 մլրդ 177մլն 473 հազար 888 դրամ): Նախկինում կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված վնասներից հաշվետու ժամանակահատվածում վերականգնվել է 560 մլն 94 հազար 96 դրամ: Հաշվետու ժամանակահատվածում պետական շահերի պաշտպանության ոլորտում հարուցվել է 4 հայց, դրանցով բռնագանձման ենթակա գումարը կազմել է 68 մլն 460 հազար 756 դրամ (2021 թվականին՝ 2 մլն 6 հազար 387 դրամ)։

Ամփոփման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն անդրադարձել են մի շարք հարցերի, քննարկել համագործակցության զարգացման ձևաչափը, այդ թվում՝ պետական շահերի պաշտպանության ոլորտում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031