ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Ի՞նչ կատարվում մեզ հետ։
👉 Տարածաշրջանում են Հարավային Կովկասով զբաղվող երեք արեւմտյան պաշտոնյա՝ ԱՄՆ եւ Ֆրանսիա ՄԽ համանախագահները + ԵՄ հատուկ ներկայացուցիչը։
👉Լավրովը նախօրեին այց է կատարում Բաքու։
👉Հայաստանի դավաճան իշխանությունները Արցախից հրաժարվելու գիծն հետեւողականորեն առաջ են տանում՝ Բաքու-Ստեփանակերտ «երկխոսության» անվան տակ։
👉Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներն հանդիպում են հումանիտար հարցերի քննարկման շուրջ, ինչը Բաքուն միանգամից շահարկում է՝ քաղաքական օրակարգ առաջ մղելով։
👉Ադրբեջանը կազմակերպում է արյունալի սադրանք Արցախում։
👉Ռուսական ՊՆ-ն հաստատում է, որ վերջին դեպքերի պատասխանատուն Ադրբեջանն է, իսկ Արեւմուտքը գերադասում է լռել մեղավորների մասին։
👉Արայիկ Հարությունյանն էլ այսօր մի հուզառատ ելույթ է ունենում, որով «ադրբեջանական ինտեգրացիայի», դիմադրության, ադրբեջանական հոխորտանքների ու երկկողմ հանդիպման ընթացքի մասին թեմաները խառնում է իրար։
🫵🏻 Մենք էլ նստած ազգովի կասկով «վարչապետի» վրա ենք տժժում։


















































