Skip to main content

Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին

Լրահոս

Նիկոլի ու իր ոհմակի լկտիությունը չի մնալու առանց հստակ քաղաքական հետևանքների. Արմեն Աշոտյան

Ինչպես արդեն տեղյակ եք, գործող ոհմակն անցյալ շաբաթ ինձ թույլ չտվեց մասնակցել Եվրոպայի ամենախոշոր և իշխող քաղաքական ուժի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության, կարևոր միջոցառմանը՝ Քաղաքական համաժողովին, որը տեղի է ունեցել Հելսինկիում՝ մարտի 9-10-ին:

Այդ հանգամանքը խիստ քննադատության էր արժանացել եվրոպական քաղաքական շրջանակների կողմից:

Մասնավորապես՝ ԵԺԿ Գլխավոր քարտուղար Թանասիս Բակոլասը իր պաշտոնական էջում խիստ քննադատել էր Հայաստանի իշխանությունների այս արարքը և եվրոպական քաղաքական վերնախավի այլ ներկայացուցիչներ նույնպես անընդունելի էին համարել ՀՀ գործող վարչակազմի վերաբերմունքը քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ:
(Տես այստեղ՝ https://twitter.com/thanasisbakolas/status/1633842798435913729?s=46&t=LnTpNez_WnIRTOHLsePQ6w)։

Հիմա ուզում եմ ձեզ ներկայացնել մի փաստաթուղթ՝ այն գրավոր «հիմքը», որով ՔԿ համապատասխան քննչական խումբը՝ քննիչ Տ. Շոխոյանի ստորագրությամբ մերժել է իմ մասնակցությունը:

Ինչպես տեսնում եք գրությունից, ներկայացված միջնորդությունը մերժվել է, քանի որ քրեական վարույթով նախաքննությունը գտնվում է ակտիվ փուլում, ինտենսիվ կատարվող վարութային գործողությունների արդյունքում, իբրև թե, ակնակալվում են ստացվել տվյալներ, որոնք իրենց հերթին, կարող են հանգեցնել հրատապ և անհետաձգելի գործողությունների կատարման անհրաժեշտության, նշված ժամանակահատվածում և այդ թվում՝ իմ մասնակցությամբ:

Այսօր մարտի 13-ն է, և ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ նշյալ ժամանակահատվածում ինձ հետ կապված և ոչ մի քննչականան, այդ թվում՝ «անհետաձգելի» գործողություն տեղի չի ունեցել, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԵԺԿ Քաղաքական համաժողովին մասնակցելու նպատակով երկրից բացակայելու արգելքը ժամանակավորապես վերացնելու առնչությամբ միջնորդությունը մերժվել է բացառապես քաղաքական հիմքով:

Կրկին համոզվեք, որ որևէ օբյեկտիվ հիմք, որևէ հատուկ կարևորության գործողություն չկար, որ կխոչընդոտեր իմ հնարավոր մասնակցությանը, և ինձ արգելելու որոշման

հիմքում ընկած է Նիկոլ Փաշինյանի անձնական որոշումը, որը փաթեթավորել է ծառայամիտ Քննչական կոմիտեի և իր համապատասխան աշխատակիցների նմանատիպ գրություններով:

Ավելորդ չէ հիշեցնել, որ համաշխարհային քաղաքական կարևոր իրադարձություններին մասնակցելն ինձ համար հնարավորություն է հերթական անգամ բարձրաձայնել Արցախին և Հայաստանին վերաբերող խնդիրները, ինչը ապացուցել եմ իմ ողջ քաղաքական կենսագրության ընթացքում. թե՛ փաստը, թե՛ իմ համեստ ուժերի շրջանակներում դրա արդյունավետությունը:

Ակնհայտ է, որ այսպիսի գործելաոճը պայմանավորված է թե՛ քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ Նիկոլ Փաշինյանի և իր ծառայամիտ հանցակիցների, ի դեմս ՝ ՔԿ-ի և իր աշխատախմբի վարած քաղաքականությամբ, թե՛ Արցախի և Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական արկածախնդրության նոր ողբերգական արարով:

Այսպիսի լկտիությունը չի մնալու առանց քաղաքական հստակ հետեւանքների Նիկոլի եւ իր սպասարկու ոհմակի համար։

Ու սա սրանց գործած անբարոյականություններից նվազագույնն է։

Շարունակելի։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031