Skip to main content

Արման Ծառուկյանը RAF 14 մրցաշարում 10:0 հաշվով հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ | Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան | Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» | Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» | Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած

Լրահոս

Հերթական ծեծկռտուքը՝ պարեկների և քաղաքացիների միջև

Երեկ՝ մարտի 15-ին, պարեկների և քաղաքացիների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները ծառայություն են կատարել Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի վարչական տարծքում։ Գյուղամիջյան ճանապարհով երթևեկելու ժամանակ պարեկները նկատել են նույն բանակավայրի բնակիչ 28-ամյա Նարեկ Ա-ին։ Վերջինս գտնվել է ճանապարհի միջնամասում։ Եվ երբ պարեկները նրա կողքով անցնելիս են եղել, Նարեկ Ա․-ն հայհոյանքներ է հնչեցրել պարեկների հասցեին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները կայանում են իրենց ավտոմեքենան, ապա մոտենում Նարեկ Ա․-ին, ներկայանում ու պարզելու համար հարցնում, թե ինչի համար է հայհոյանքներ հնչեցնում իրենց հասցեին։ Սակայն նա շարունակում է հայհոյանքներ տալ։

Պարեկները Նարեկ Ա․-ին հայտնում են, որ հայհոյանքներ հնչեցնելու համար նրան կարող են տեղափոխել Ոստիկանություն։ Ու հորդորում են, որ դադարեցնի հայհոյանքներ տալը։ Սակայն դա էլ օգուտ չի տալիս։

Պարեկները ստիպված փորձում են նրան վարչական ձերբակալման ենթարկել։ Բայց այդ պահին մոտենում է նրա հայրը՝ 53-այա Վալենտին Ա-ն, ով ոչ միայն խոչընդոտում է պարեկների օրինական գործողություններին, այլև սկսում է ինքն էլ հայհոյանքներ հնչեցնել ու քաշքշել ծառայություն կատարող պարեկներին։

Դրանից հետո Արծվանիստ բնակավայրի բնակիչներ՝ 27-ամյա Նարեկ Ե․-ն, 27-ամյա Անդրանիկ Ա․-ն և 25-ամյա Կառլեն Հ․-ն են մոտենում նշված վայր ու քաշքշում պարեկներին։ Նրանցից մի քանիսը ձեռքերով հարվածներ են հասցնում դասակի հրամանատար Գրիշա Գ․-ին և ավագ պարեկ Սամվել Ս․-ին։

Այնուհետև՝ կարճ ժամանակ անց, ահազանգով ժամանած Ոստիկանության Մարտունու բաժնի և Պարեկային Ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները կարողանում են բոլորին տեղափոխել Ոստիկանության Մարտունու բաժին։

Դեպքի փաստով Հայաստանի քնչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031