Շիրակի մարզի ֆերմեր Արարատ Պողոսյանը օրերս Գյումրիում տեղի ունեցած բիզնես-ֆորումի ժամանակ կարևոր հարց բարձրաձայնեց։ Նա, թվարկելով գյուղատնտեսական ոլորտում մեռնող մասնագիտությունները, խնդրեց պետական աջակցություն, որպեսզի հնարավորություն տան երիտասարդներին անվճար կրթվելու, մասնագետներ դառնալու։
«Այսօր չունենք ագրոնոմ, անասնաբույժ, զոոտեխնիկ, այսօր գյուղացին չգիտի՝ դրանք ինչ մասնագիտություններ են։ Մենք նախկին հողագործ ենք, գյուղատնտես ենք, երբ բացատրում ենք, չեն ընդունում մեր խոսքը, բայց հո գիտենք այդ մասնագիտությունների կարևորությունը, պետք է մեր երեխեքին աջակցել»,- ասաց ֆերմերը։
Հիշեցնենք, որ անցած տարի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոնոմիական և անասնաբուժական ֆակուլտետներ ընդունվել են երեքական դիմորդներ:



















































