Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Էդուարդ Հովհաննիսյանը դեռ սատանա բռնելո՞վ է զբաղված (որոշման լուսանկար). Hraparak.am

«Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում «Իշխանությունը որոշել է քանդել խաչերն ու խաչքարերը» վերտառությամբ լուրը, ինչպես եւ սպասվում էր, մեծ աղմուկ բարձրացրեց։ Գրել էինք՝ «Իշխանությունը հերթական անբարոյական որոշումն է կայացրել՝ քանդել բոլոր միջպետական եւ համայնքային ճանապարհներին տեղադրված խաչերը, խաչքարերն ու հուշակոթողները»։ Եւ որ օրեր առաջ համայնքապետարաններն այդպիսի գրություն են ստացել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից։ Ուղիղ մեջբերել էինք նաեւ նախարարի գրության տեքստից․ «ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին ինքնակամ կառուցված (տեղադրված) հուշաքարերի, խաչերի եւ խաչքարերի քանդման (ապամոնտաժման) աշխատանքների կատարման համար խնդրում եմ՝ յուրաքանչյուրն իր մասով համագործակցի մարզային տեսչական ստորաբաժանումների հետ» հավելելով՝ այս որոշումը ցայտնոտի մեջ է գցել ՏԻՄ իշխանություններին, նրանց կարծիքով՝ համապետական եւ միջպետական ճանապարհները քրիստոնեական խորհրդանիշներից «մաքրելու» որոշումը կայացվել է հանուն թուրքերի եւ ադրբեջանցիների հետ քիրվայության, ճանապարհների ապաշրջափակման պարտավորության համատեքստում։ Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, իր յոլդաշներին խոստացել է, որ երբ ազատորեն գան-գնան Հայաստան, ճանապարհներին իրենց անցանկալի հայկական քրիստոնեական խորհրդանիշների չեն հանդիպի։

Չգիտես ինչու որոշ ՔՊ-ականները որոշել են «հերքել» անհերքելին եւ այլ լրատվամիջոցների փոխանցել, թե նման որոշում չկա, մասնավորապես, Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովաննիսյանն է ասել․ «Մինչեւ այս պահը տեղադրված խաչքարերը հեռացնելու որոշում, նման քննարկում չի եղել, խոսվել է այսուհետ դրանք տեղադրելու ընթացակարգի մասին»։

Կարելի է հասկանալ, թե ինչու է ՔՊ-ական մարզպետը փորձել հերքել անհերքելին, ասենք չի ասել, որ դիցուք իր ղեկավարած մարզպետարանին նման գրություն չեն ուղարկել, այլ կատեգորիկ նետել է «խաչքարերը հեռացնելու որոշում չի եղել», քանի որ որեւէ բանական ուղեղում չի տեղավորվում նման որոշման անհրաժեշտությունը։ Ձեզ ենք ներկայացնում ՏԿԱ նախարար Գնել Սանոսյանի՝ մարզպետարաններից մեկին ուղարկված գրության տեքստը։ Ի դեպ, նախարարությունից չեն հիմնավորել որոշման նպատակահարմարությունը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031