Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ

Լրահոս

Սա ստեղծագործական բանավեճ է, որը պետք է գտնի հրատապ լուծում. Վովա Արզումանյան

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Խորհրդի անդամ, ՈՒԳՍԸ նախագահ Վովա Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՀՀ ժողովրդական արտիստ, ԵԹԿՊԻ-ի պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանի արվեստանոցի հարգելի՛ ուսանողներ, իմ սիրելի՛ ընկերներ,

Այսօր տեղեկացա նախապատրաստվող դասադուլի մասին։ Պատճառը վերջին շրջանում քննարկվող «Որբանոց» ներկայացումն է, որն ինքս չեմ դիտել վատառողջ լինելու պատճառով։ Ականատես լինելով ձեր նախապատրաստական անտրտունջ աշխատանքներին, փորձերին, ձեզնից բխող պարտականությունների կատարմանը` չեմ կարող չնշել ձեր նվիրված աշխատանքի մասին, որի համար ևս մեկ անգամ շնորհակալ եմ։ Ուսանողի աշխատանքը պետք է գնահատված լինի։
Սիրելի՛ ընկերներ, այսօր չեմ ցանկանում քննարկել ներկայացման հիմք հանդիսացող գրական երկը։ Առավել ևս չեմ ցանկանում քննարկել արդեն իսկ քննարկված կարծիքները, հնչած հայտարարությունները։ Ողջունելի է, որ ձեր ներկայացումը երկու անգամ էլ լեփ-լեցուն դահլիճի առաջ եք խաղացել։ Դուք դեռ բազում ներկայացումներ կխաղաք և կարժանանաք հանդիսատեսի համակրանքին ու ծափահարություններին։ Ցանկությունս է` երբեք չկորցնեք ձեր սկզբունքային տեսակը։
«Որբանոց» ներկայացման հետ կապված ձեր առաջարկը` փոխել այդ արտահայտությունը և նորից խաղալ ներկայացումը, մերժվել է, որն ինձ համար անհիմն ու զարմանալի է։ Սա ստեղծագործական բանավեճ է, որը պետք է գտնի իր հրատապ լուծումը և չխաթարի ուսումնական առողջ ու ներդաշնակ մթնոլորտը։
Ցանկությունս մեծ է, որ դուք երբեք չկոտրվեք ու շարունակեք ձեր ընտրած ստեղծագործական ճանապարհը, որը խոչընդոտներով, անթիվ դժվարություններով, ինչպես նաև հաճելի պահերով է լեցուն։
Խնդրում եմ ընտրեք խաղաղ և կառուցողական երկխոսության ճանապարհը և մի խաթարեք ուսումնական գործընթացը։
Խաղաղություն բոլորիս…
Հարգանքով`
Վովա Արզումանյան
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Խորհրդի անդամ, ՈՒԳՍԸ նախագահ
Facebook
Twitter

Կարդացեք նաև