Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Արդեն 7 ամիս է կալանքի տակ է ՊԲ նախկին հրամանատար, ԶՈւ-ում տարբեր հրամանատարական պաշտոններ զբաղեցրած Միքայել Արզումանյանը. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արդեն 7 ամիս է կալանքի տակ է ՊԲ նախկին հրամանատար, ԶՈւ-ում տարբեր հրամանատարական պաշտոններ զբաղեցրած Միքայել Արզումանյանը:

Նրա կալանավորման իշխանական դրդապատճառների մասին շատ է խոսվել, սակայն վերջին ասուլիսում նրա անունն անուղղակի շահարկվեց 5-րդ շարասյան բացահայտումների համատեքստում` նշելով, որ հողեր հանձնելու թեմայով` Շուշիի գործով, բարձրաստիճան զինվորական կա կալանավորված:
Գեներալ Արզումանյանը ՊԲ հրամանատարի առաքելությունը ստանձնեց պատերազմի վերջին տասնօրյակում, երբ իրավիճակը բոլոր ուղղություններում չափազանց ծանր էր:
Այդպիսի իրավիճակում ամեն մարդ ՊԲ հրամանատարությունը չէր ստանձնի և այս պայմաններում Արզումանյանի անունը նույնիսկ անուղղակի ձևով դավաճանության հետ կապելը, պարզապես բխում է այս իշխանության անբարոյական հետագծից:
Արզումանյանի անձի հետ կապված հազար հարց ու խնդիր կարելի է քննարկել, սակայն նրա նվիրվածությունն ու անմնացորդ ծառայությունը Հայաստանին ու Արցախին քննարկելի չէ:
Դատարանի վճռի բացակայության, փաշինյանական անփառունակ արդարադատության պայմաններում, ՊԲ ակունքներում գտնվող և 3 տասնամյակ հայրենիքին ամեն ինչ տված զինվորականին վարկաբեկելը, ծանր հանցագործության մեջ մեղադրելը, ոչ այլ ինչ է, քան ուղիղ հարված բանակի հիմքերին, զինվորականներին և բոլոր այն անձանց, ովքեր նվիրական ծառայություն են կրել ու կրում հայկական բանակում:
Ձեր ուզած ցուցմունքները չի՞ տվել, չի՞ համաձայնել «համագործակցել» հայրենիքի հանձնման գործում, թե՞ ուղղակի սկզբունքային է, չկոտրվող ու դա է ձեզ հունից հանում:
44-օրյա պատերազմի բոլոր դրվագները պետք է խոշորացույցով ուսումնասիրվեն ու յուրաքանչյուրն իր մաս պատասխանատվությունը կրի հայրենիքի կորուստի և հազարավոր զոհերի համար, սակայն դա պետք է իրականացվի օբյեկտիվ, բազմակողմանի քննության, այլ ոչ թե փաշինյանական համակարգի սցենարային ու նախապես գրված «եզրակացություններով»:
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031