Skip to main content

Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին․ գյուղատնտեսի հողը զավթել են

Գյուղատնտես Դավիթ Դավթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Պարոն վարչապետ, Ձեր կառավարումը սկսվեց փողոցից, սկսվեց արդարության պահանջով:
Ես հեղափոխությանը չեմ մասնակցել, բայց հանուն արդարության պետք է ասեմ, որ եղել է շրջան երբ հավատացել եմ Ձեզ՝ Հայաստանի վաղվա լավ օրվան:
Երբ ինձ շնորհեցիք «Մեր ժամանակների հերոս» կոչմանը, ես հպարտ էի, հպարտ, բայց ոչ կոչման սեփականատեր լինելու, այլ նրա համար, որ մեր ժամանակների հերոսը այլևս ռամիկն է՝ արժեք ստեղծողը:
Երբ ես գյուղատնտեսական նվաճումների համար ստացա փակվող նախարարության կողմից վերջին ոսկե մեդալը, ես հպարտ էի, հպարտ, քանի որ գյուղատնտեսական այդ ամենաբարձր կոչման ամենաերիտասարդ մեդալակիրն էի, և դա պատիվ էր ինձ համար, ու ես պարտավորվեցի էլ ավելի շատ արարելու ու լոկոմոտիվ դառնալու ինձ պես երիտասարդների համար…
Այսօր արդեն ես հրապարակային խնդրում եմ Ձեզ հրահանգել Ձեր ենթականերին արագացնել հողի խլման պրոցեսը, պրոցես, որին իմ ընտանիքը տվել է իր համաձայնությունը, բայց անգամ դա է կատարվում փնթի:
Մոտ 8 ամիս առաջ գրավվեցին մեր ընտանիքին պատկանող հողերը` «Դավթյան Ֆարմս»ի հողերի 70%-ը:
Նույն հողերը, որը շուրջ 20 տարի փաստացի և իրավաբանորեն կառավարում էր իմ ընտանիքը, և մինչև 2044 թվականը դեռ պետք է աշխատեինք:
Գործողությունների ութամսյա քար լռություն պատկան բոլոր մարմինների և ուժային կառույցների կողմից, միայն խոսք և ոչ մի արդյունք:
Բառացիորեն մենք մնացինք մենակ` լուռ համակարգերի առաջ:
Խնդրի հետ առնչվող և պատասխանատու Ձեր ամենաբարձրաստիճան պաշտոնյաների կողմից լսեցինք միայն բանավոր. «Դուք ճիշտ եք, սա արդար չի» և այլն… այդքանը…
«Արցախի հողերը կորցնելուց հետո գյուղացիներին ապրելու միջոց է պետք».
Քաոսը սկսվեց հենց այս գաղափարով:
Դեպքի օրը հրապարակային հայտարարեցինք. «Պատրաստ ենք օրենքի շրջանակներում ցանկացած լուծման»: Լուծումը երկուսն էր.
կամ վերականգնել մեր աշխատանքային իրավունքները, կամ եթե համագյուղացիների համար այդչափ ռազմավարական նշանակություն ունեին մեր հողերը, պետք է ճանաչվեր գերակա շահ և բաժանվեր ժողովրդին:
Չեղավ ո´չ առաջինը, ո´չ էլ երկրորդը:
Դեպքից կես տարի անց` ի պատասխան մեր նամակների, ստեղծվեց հանձնաժողով, մի փոքր հույս եկավ, բայց ստեղծվեց հանձնաժողով, որը չուներ լիազորություն և ասելիք…
Խոսեցինք մենք`բոլորի փոխարեն. «Կնքենք համաձայնագիր, համայնքին տանք 20 հա-ը ու շարունակենք մնացած 19 հա-ի մշակությունը»:
Ձեր հանձնաժողովը հիացած էր մեր կառուցողական մոտեցումով, հիացավ և գնաց` առաջիկա ամսում առաջարկը կյանքի կոչելու պայմանով, գնաց և գնաց…
Ինչու՞ արեցինք այդ առաջարկը.
Մենք պայքարղ տեսակ ենք` մինչև մեր արնաքամ լինելը, բայց էստեղ չունենք այդ խնդիրը:
Հողի կռիվ տալիս են թշնամու հետ, հայրենակցիդ հետ կարող ես տալ սեփականության կռիվ:
«Դավթյան Ֆարմս»ը բիզնես է, բիզնեսը հետապնդում է շահույթ, բայց դա մեր դեպքում առաջնային չէ:
Մենք գործ ենք անում սահմանագծի վրա, որտեղ, չհաշված ձմռան ամիսներին, աշխատում և օրվա հացն են վաստակում ավելին քան երկու տասնյակ ընտանիքներ:
Նույն սահմանագծի, կլիմայի, հողի և մայրաքաղաքից 240 կիլոմետր հեռավորության պատճառով մենք վաստակում ենք ավելի պակաս, քան կարող էինք աշխատել` լինելով մայրաքաղաքին ավելի մոտ և լինելով ավելի երաշխավորված, բայց ոչ:
Մեզ համար մեր գործը ագրոմշակույթ է, մենք պետք է աշխատենք և արարենք Տեղում:
Հիմա արդեն, երբ բոլորը լուռ են, ուրեմն մեզ ևս բավարար է հողի մնացորդ մասը:
Մարզի ամենահզոր գյուղատնտեսական զարկերակը թող գործի ավելի դանդաղ, դա էլ է մեզ հերիք:
Ավստրիա, Ֆրանսիա, Գերմանիա, Անգլիա, Բուլղարիա Արաբական Միացյալ Էմիրություններ. այս պետություններում կայացել են աշխարհի ամենահեղինակավոր օրգանական ցուցահադեսներից մի քանիսը, որոնց պատիվ ենք ունեցել մասնակցելու:
Մենք հպարտությամբ բացում էինք քարտեզը, ցույց տալիս Հայաստանը և ասում. «Միայն դուք չէ, որ կարող եք այսպիսի որակ ստանալ»:
Հայաստանի ամենախոշոր սերտիֆիկացված օրգանական տնտեսություններից մեկը թող կորցնի իր բուֆերային գոտին, ոչինչ, Հայաստանում այդպես էլ կարող է լինել…
Ի՞նչ պատասխան ենք տալու մենք ամենահեղինակավոր միջազգային կազմակերպություններին՝ Եվրամիությանը, Ավստրիական զարգացման գործակալությանը, Քարդին, որոնց հետ զարգացման երկարաժամկետ ծրագրեր ենք իրականացնում:
Դա արդեն մեր խնդիրն է…
Ի՞նչ պտասխան ենք տալու մենք շահառու արտահանողներին միջազգային շուկաներում պայմանավորված քանակների հարցում:
Աստված մեծա, մենք` աշխատող ժողովուրդ, մի բան կլինի:
Ի՞նչ է տալու 2000 հա վարելահող ունեցող համայնքին լրացուցիչ 20 հա-ը, որտեղ բացի խոտից ու հացահատիկից որևէ բարձրաժեք մշակաբույս չի մշակվում:
Դա արդեն մեր խնդիրը չէ…
Ես նաև ցանկանում եմ հայատարարել, որ մենք այլևս պատասխանատվություն չենք կրում ունեզրկված համայնքի և հարակից համայնքերի այն բնակիչների համար, ովքեր սպասում էին իրենց գործը ունենալուն…
Զարգացման սահմանափակում.
Իմ զարգացումը սահմանափակվում է իմ համայնքում ու իմ հողում, բայց սա իմ պետությունն է, և ես մնալու եմ, ապրելու եմ ու զարգացնելու եմ իմ գործը իմ երկրում: Մենք ապրում ենք մի պետությունում, որտեղ, ունենալով օդից կախված պարենային անվտանգություն, հողերի առնվազն 45%-ը չի մշակվում` ավելի քան 200.000 հա-ը:
Ես կանեմ իմ գործը և կգտնեմ իմ միջավայրը…
Ես չեմ ցանկանա, որ Ձեր կառավարության լռության ներքո տեղի ունեցող այս գործընթացը դառնա նախադեպ, և նույնը անեն ուրիշ տնտեսվարողների նկատմամբ, ամենքը թող տեր լինեն իրենց ունեցածին:
Պարոն Փաշինյան, եթե նախկիում ես պահանջում էի հարցին լուծում տալ` վերականգնելով իմ իրավունքները, այօր ես պարզապես խնդրում եմ Ձեզ, հրահանգել Ձեր ենթականերին` մասնավորապես ստեղծված հաձնաժողովին, արագացնել հողը համայնքին հանձնելու պրոցեսը: Ես սա ասում եմ առանց ենթատեքստի, թող գան ու տանք, և այլևս հարկ չվճարենք ուրիշների կողմից մշակվող մեր հողերի համար…
Լիահույս ենք, որ այդպես էլ կլինի, մենք սպասում ենք հանձման գործնթացը սկսելուն, մենք այլևս ուրիշ բան չենք ուզում:
Պարոն վարչապետ, Ձեզ և Ձեր կառավարությանը առաջարկում եմ նաև այսուհետ ավելի զգուշորեն խոսել «հողերի խոշորացման ծրագրի մասին», որը կառավարության ռազմավարության գյուղատնտեսության զարգացման մեխն է:
Մի բան էլ, պարոն Փաշինյան,
Հիշու՞մ եք Տաթևի այս օրը, այս նկարը, երբ 2019թ. ցուցահանդեսի ժամանակ 5 տաղավար այն կողմ տեսաք մեր ծնեբեկները ու «Ո՞նց, սա Հայաստանումա՞ աճում» բացականչելով` մոտեցաք: Ես դա երբեք չեմ մոռանա, ինչպես և չեմ մոռանա նկարում երևացող Ձեր հպարտ դեմքը…
Հ.գ. Այս գրառումը նաև հանրայի հաշվետվություն է ժողովրդին՝ իրավիճակով պարբերաբար հետաքրքրվող և լուռ հիշող հայրենակիցներին:
Հարցը ես ինքս հանեցի հանրային դաշտից, քանի որ ամեն վատ խոսք իմ գյուղի և գյուղացու մասին ցավ է մեզ տալիս, իսկ խնդիրը ես չէ, որ մտցրել էի հանրային դաշտ…
Հ.գ.գ Պահանջում եմ մեկնաբանություններում չանցնել կոռեկտության սահմանը և չվիրավորել նույնիսկ այն համագյուղացիներին, ովքեր փաստացի զավթել են մեր հողերը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև