ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով.
Նիկոլի անցկացրած արդար ու թափանցիկ ընտրությունների պատկերը սա է։ Հանձնաժողովների անդամները ունեն հստակ հրաման, ընտրողների ցուցակները ստուգելու և նրանց ուղղորդելու համար։ Այս եղանակով ստուգում են, թե ով է եկել ընտրատեղամաս և ով չէ։ Այս պատկերը բոլոր ընտրատեղամասերում է։





















































