Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Ես վստահ եմ, որ այդ հնագույն խաչքարը պահապան կլինի Արցախ աշխարհին և ուժ կտա մեզ՝ հայերիս, դիմակայելու թուրք-ադրբեջանական ցեղասպան սադրանք-ճնշումներին. Արթուր Թովմասյան

Հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հարգելի ընկերներ, նկարում պատկերված է Արցախի Վաղուհաս գյուղում գտնվող, «Եղցուկտոր» մատուռի գերեզմանատանը տեղադրված, իսկ հիմա գցված և անմխիթար վիճակում գտնվող ամենահին խաչքարը, որի վրա ստույգ թվագրված է 866 թ., իսկ վրան փորագրված է հետևյալը՝ «Թիւն ՅԺԵ (866) էր / ես` Սարգիս / կա(ն)գնեցի զխ/աչս, որք էրկր/պագէ/ք յաղաւթս / յիշեցէք»:

Դիմում եմ ազատ և անկախ Արցախի Հանրապետության իմ ընկերներին. տե՛ր կանգնեք պատմամշակութային կոթողին, ստիպե՛ք ԱՀ իշխանությանը միջոցներ ձեռնարկի կոթողը տեղափոխելու և տեղադրելու Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի բակում:

Ես վստահ եմ, որ այդ հնագույն խաչքարը պահապան կլինի Արցախ աշխարհին և ուժ կտա մեզ՝ հայերիս, դիմակայելու թուրք-ադրբեջանական ցեղասպան սադրանք-ճնշումներին…

Թեմայի շրջանակում ուզում եմ պատմությունից մեկ օրինակ բերել. 1941-ի վերջին, Մոսկվայի համար մղվող թեժ մարտերի ժամանակ, Ստալինի հրամանով, «воздушный крестный ход» կատարվեց քաղաքի վրայով. Աստվածամոր պատկերակով (икона Богородицы) ինքնաթիռը պտտվեց մայրաքաղաքի շուրջ և դրանով իսկ օգնեց հավատացիալ զինվորներին և փրկեց ու պահպանեց քաղաքը: Հայտնի է նաև այլ կրոնական հրաշքների մասին, որոնք տեղի են ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, որոնց թվում է Մոսկվայի Մատրոնայի մարգարեությունը, որը հնչել է Ստալինի հետ հանդիպման ժամանակ և Կազանի Աստվածածնի սրբապատկերի հատուկ դերը Լենինգրադի պաշտպանության և Ստալինգրադի ճակատամարտում: Այն ժամանակ բացվեցին Ռուս ուղղափառ եկեղեցու 20 հազար եկեղեցիներ, և ամբողջ Ռուսաստանը աղոթում էր, նույնիսկ Իոսիֆ Ստալինն էր աղոթում:
Հ.Գ. Այդ տիպի ազգային և պատմամշակութային հուշակոթողները, գերբնական ուժ են տալիս ազգերին և ժողովրդներին: Չասեք դրա ժամանակը չէ, բա ե՞րբ, եթե ոչ հիմա…

May be an image of tree and outdoors
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031