Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Իրանի 37-ամյա քաղաքացին շինաշխատանքներ կատարելիս ընկել է 8 մետր բարձրությունից ու վնասվածքներ ստացել․ նրա մոտ արձանագրվել է սրտի կանգ, սակայն կյանքը հաջողվել է փրկել

Երեկ՝ մարտի 29-ին, ժամը 10։00-ի սահմաններում «Տաշիր» բժշկական կենտրոնի բժիշկների շտապօգնության խումբը «պոլիտրավմա, գլխուղեղի փակ վնասվածք, որովայնի ներքին արյունահոսություն, սրտի կանգ» ախտորոշմամբ «Տաշիր» բժշկական կենտրոն են տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, հիվանդանոց ժամանած ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ նրա վիճակը ծայրահեղ ծանր է և գտնվում է վիրահատարանում։

ԲԿ-ի բժիշկները նախ կարողացել են վերականգնել սրտի աշխատանքը, ապա մի քանի ժամ կենաց-մահու պայքար են տարել նրա կյանքի համար։ Եվ երբ տեսել են, որ վիրավորը դուրս է եկել օրհասական վիճակից, նրան ռեանիմոբիլով տեղափոխել են «Վանաձոր բժշկական կենտրոն», որտեղից էլ Սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։

Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները պարզել են՝ վիրավորը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 37-ամյա Մեհդի Բախտիարինն է։ Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 09։40-ի սահմաններում Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի աջակողմյան հատվածում «Նազարյան Քուլինգ Սիստեմս» ՍՊԸ-ի կողմից իրականացվող շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ մոտ 8 մետր բարձրությունից ընկել է ու ստացել նշված վնասվածքները։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031