Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն

Լրահոս

Հակառակորդը բուլդուզերով մտել է Տեղ համայնքի արտեր, խրամատներ է փորում

Ադրբեջանական զորքերը հատել են ՀՀ սահմանը, առաջացել Տեղ համայնքում ու մտել արտերը, դիրքավորվել, հենակետ դրել։ Այս մասին 24News-ին ասաց Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ, Արավուս բնակավայրի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը։

Հովսեփյանի փոխանցմամբ, ադրբեջանական զորքերը տեղակայված են Արավուսի սահմանից մինչեւ Կոռնիձորի տակ, արտերից մեկն էլ պատկանում է ավագանու անդամ Մասիս Զեյնալյանին։

«Միայն իմ արտը չեն մտել, շատերի ցանած արտերով առաջացել են, բուլդուզերով հողը հավասարեցրել, վրաններ են խփել, խրամատներ են փորել, ինժեներական աշխատանքներ են անում։ Կոնկրետ իմ արտում էլ երեկ հենակետ են դրել։ Տեսել եմ, անվտանգության նկատառումից ելնելով՝ շատ չեմ առաջացել, հեռվից երեւում է»,- 24News-ին ասաց ավագանու անդամը։

Հովսեփյանը նաեւ ասաց, որ որոշ արոտավայրեր էլ են հայտնվել ադրբեջանական զորքերի դիտարկման ներքո, քանի որ նրանք գերիշխող բարձունքներ են զբաղեցրել, անասուններին էլ արածեցնել չի լինում։

Նրա փոխանցմամբ, ռուսական կողմի միջնորդությամբ դեռես բանակցություններ են տարվում ադրբեջանական կողմի հետ։

Տեղ համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Ղուլունցի հետ կապ հաստատել չհաջողվեց։

Հիշեցնենք՝ Տեղ գյուղում երեկ ադրբեջանական զորքերի առաջխաղացման վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ: Հայկական կողմի հաշվարկներով հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել:

Սերգեյ Առաքելյան

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031