Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Այսօր լրանում է ՀՀԿ հիմնադրման 33-ամյակը

ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

1990թ. ապրիլի 2-ին, Երևանում հիմնադրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Այսօր լրանում է ՀՀԿ հիմնադրման 33-ամյակը:

Հանրապետականը քաղաքական դաշտում գործող եզակի կազմակերպություններից է, որն ունի տասնամյակների գաղափարական-քաղաքական արմատներ, հարուստ կենսագրություն, պետական շահերով առաջնորդվող բազմափորձ լիդեր, գործունեության ինստիտուցիոնալ բնույթ և կազմակերպական կառույցներ, քաղաքական և մասնագիտական փորձառու կադրեր, սոցիալական հենարան, երիտասարդական ավյուն, քաղաքական հստակ ծրագրեր ու աշխարհայացք:

📌 Հանրապետականն ազգային պահպանողական կուսակցություն է, որի նպատակներն ու գործունեությունը բխում են Ազգի և Հայրենիքի հավիտենության գաղափարներից:

📌 Հայոց գերագույն նպատակը, որ իմաստավորումն է իր գոյության, հարատևումն է Հայրենիքում, հաստատումը իր կենսական ուժի, ստեղծագործ հանճարի ու ազատ կամքի: Այդ նպատակի իրագործման գրավականը Հայ ազգային գաղափարախոսությունն է, որում էական տեղ ունի Գարեգին Նժդեհի ուսմունքը:

📌 Իր առաքելության գիտակցումն ունեցող յուրաքանչյուր ազգ, ելնելով սեփական աշխարհընկալումից, սահմանում է իր արժեքների համակարգը, նպատակներն ու իղձերը, նախանշում իր հարատևման ռազմավարությունը, որոնց ամբողջությունը հանդես է գալիս իբրև տվյալ ազգի գաղափարախոսություն: Հայ ազգային գաղափարախոսությունը կառուցվում է հայոց արժեհամակարգի ու պատմամշակութային փորձի զուգակցումով` ազգային և համամարդկային արժեքների համադրմամբ: Այն պետք է ամրապնդի հայության հավատը սեփական ուժերի ու ապագայի նկատմամբ և իբրև գաղափարախոսական համակարգ` մշտապես զարգացում ապրի:

📌 Մենք դավանում ենք պահպանողականություն, քանզի այն մարդկության կողմից դրականորեն գնահատված և պատմականորեն արդարացված հիմնարար արժեքների, բարոյական նորմերի պահպանումն է: Այն ոչ թե առհասարակ հնի, այլ` հավերժի հաստատումն է: Այն ոչ թե անցյալի, այլ մնայունի պաշտպանն է. այն արժեքավորի, որ ստեղծվել է անցյալում և ստեղծվելու է ապագայում: Այս առումով, պահպանողականությունը ոչ միայն անցյալապաշտություն չէ, այլև` ապագայատենչ է, քանզի ապահովում է պատմության անխզելիությունը, ժամանակների կապը, որով` հավիտենական արժեքների անդադար արարումը:

📌 Հայ իրականության մեջ գործող բոլոր հասարակական, քաղաքական ուժերի, անհատների հետ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր հարաբերությունները կառուցում է ազգային և պետական շահերի առաջնայնության սկզբունքով, որոնք բարձր է դասում անձնական և հատվածական շահերից:

📌 Պետության հզորացումն է այն միակ երաշխիքը, որն ապահովելու է մեր ժողովրդի զարգացումն ու հարատևությունը, քաղաքացիների բարեկեցությունը, մեր սահմանների պաշտպանությունը, մեր տեղն ու դերը միջազգային ասպարեզում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև