Կառավարությունը 2020-2022թթ. իրականացրել է Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման աջակցության ծրագիրը: Ըստ այդ ծրագրի շահառուները պետական օժանդակությունից օգտվելու համար պետք է մասնակցեին ուսուցողական դասընթացների և ստանան հավաստագիր: Հավաստագիրը տրամադրվում է «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ICARE) հիմնադրամի կողմից՝ վերջինիս և Հայաստանի ազգային ագրարային համալսա¬րան հիմնադրամի հետ համատեղ կազմակերպվող ուսուցողական դասընթացներին մասնակցելու արդյունքում։ Մեկ մասնացի համար դասընթացի արժեքը կազմել է 72000 դրամ: Դասընթացի գումարները մուտքագրվել են ICARE հիմնադրամի բյուջե: Միայն 2020թ. հավաստագիր ստացել է 82 շահառու:
Իրականում անհասկանալի է, թե ագրարային համալսարանի հետ ինչն է համատեղ կազմակերպվել կամ ինչու է հավաստագիրը տրամադրել ICARE հիմնադրամը, եթե համապատասխան ենթակառույցները, մասնագիտական ամբիոններն ու դասախոսներն ագրարային համալսարանում են:
Գուցե դասընթացն իրականացրել և գումարները հավաքագրել է ICARE հիմնադրամը, և ոչ թե ագրարային համալսարանը, այն պարզ պատճառով, որ համալսարանի ներկայիս ռեկտորը մինչև ռեկտոր դառնալը երկար տարիներ ղեկավարել է ICARE հիմնադրամը:


















































