Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ

Լրահոս

11 հազարը պատահական թիվ չէ, գուցե մի քիչ ավելի է․ Անդրանիկ Քոչարյանը՝ դասալիքների վերաբերյալ Աննա Հակոբյանի հայտարարության մասին

Զոհրաբ Մնացականյանը մանրամասն ներկայացրել է` իր պաշտոնավարան ընթացքում ինչ բանակցային գործընթաց է եղել, 2018թ մայիսից, երբ ինքը դարձավ նախարար, ինչ գործընթացներ են զարգացրել, մի քանի փուլերով ներկայացրեց բոլոր իրողությունները։

Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու հանգամանքին, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Նա նշեց, որ Մնացականյանին ուղղված հարցերի պատասխաններից էր նաև կախված այն, թե ինչու եղավ պատերազմը։

Լրագրողները հարց ուղղեցին Քոչարյանին, թե ինչ կարծիք ունի օրեր առաջ 11 հազար դասալիքների մասին Աննա Հակոբյանի կողմից արված հայտարարության վերաբերյալ։

«11 հազարը պատահական թիվ չէ, գուցե մի քիչ ավելի է, մի՛ մոռացեք, որ արագ զորակոչ էր արվում, որը շատ դեպքերում տեղ չէր հասնում կամ հասնում էր, կարճ ժամանակ հետո անձնակազմին չէին կարողանում հավաքել իրար գլխի։ Այդպիսի իրողություններ ունենք և ունենք նաև հազարների հասնող քրեական գործեր։ Չեմ կարող ասել, թե ինչ աղբյուրից է հնչեցվել այդ թիվը, այդ թվի հետ կապված քննիչ հանձնաժողովը անպայման կստանա իր պարզաբանումները։ Թվի հստակ ճշգրտումը կարող եք ճշտել կամ զինվորական դատախազից, կամ Արգիշտի Քյարամյանի գրասենյակից, բայց որ թիվը շատ մեծ է եղել, դա կարող եմ արձանագրել որպես փաստ»,- ասաց նա։

Քննիչ հանձնաժողովի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրելու վերաբերյալ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Փաշինյանն ինքն է ցանկություն հայտնել լինել քննիչ հանձնաժողովում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև