Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

ՀՀ առաջին նախագահի կողմից Նիկոլին ուղղված «ազգակործան պատուհաս» բնորոշումից Ալենն այդքան չի նեղվել, որքան որ իր պաշտոնանկության հիմնավոր բացատրությունից․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Առավոտյան բացահայտ ստախոսի ապացույցը ստանալուց հետո, պարզվեց նաև, որ հրաժարականի արդարացված և հիմնավոր պահանջ կա ՀՀ առաջին նախագահի կողմից:
Կայծակնային արձագանքից պարզ դարձավ, որ ՀՀ առաջին նախագահի կողմից Նիկոլին ուղղված «ազգակործան պատուհաս» բնորոշումից Ալենն այդքան չի նեղվել, որքան որ իր պաշտոնանկության հիմնավոր բացատրությունից:
Ակնհայտ է, որ սրանցից յուրաքանչյուրի փորացավը իրենց տխրառչակ իշխանությունը պահելն է` սեփական տեսակի գոյության երկարաձգման հաշվարկով: Սրանց համար չկա ազգային արժանապատվություն, պետականության գիտակցում, մարդու և քաղաքացու նկատմամբ հարգանք, ազգային իղձերի, նպատակների և արժեքների նկատմամբ տարրական բարոյականություն և այլն:
Սրանց խորթ է ժողովրդի համար որևէ մնայուն արժեք, գործ, կառույց, գործողություն, հեղինակություն թողնելու հարցերը: Սրանք բորենիների վարք ունեն` ոհմակով հարձակվել, պատառոտել, հոշոտել, փչացնել, աղավաղել համազգային կամ պետական արժեքներն, ձեռբերումներն ու ինստիտուտները (թարմ օրինակը տես` ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի այսօրվա նիստում):
Պարզ է, որ պաշտոնանկությունից հետո, սրանց հիմնական դեմքերը, զրկվելով թիկնապահներից, իմունիտետից ու այլ պետական հոգածության միջոցներից` չեն կարողանալու «դավաճանի» պիտակի ներքո (ապացուցված կամ չապացուցված) հանգիստ ապրել մարդկանց կողքին: Որպես հասարակ քաղաքացի` նրանք մոտավորապես արժանացնելու են նույն վերաբերմունքին, ինչը տեղի ունեցավ Կասկադում: Պարզ, անկաշկանդ և հայրենազրկված մարդկանց ուժով չես լռեցնի:
Այնպես, որ Ալենը և մյուս ՔՊ-ականները չեն արձագանքում Ալիևի սպառնալիքներին կամ այլ արտաքին վտանգների, որովհետև դա իրենց անձին չի սպառնում (գուցե նաև օգնում է իրենց ստանձնած ընդհանուր գործին): Իրենց պրոբլեմը բոլոր այն անձիք են, ովքեր պահանջում և հիմնավորում են իշխանափոխության անհրաժեշտությունը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031