Լուիզա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Չնայած նրան, որ ադրբեջանցիները շարունակում են իրենց ագրեսիվ գործողությունները, իսկ Նիկոլը լավ իմանալով, որ նրանք հետապնդում են նոր ցեղասպանություն իրագործելու նպատակ, այնուամենայնիվ շարունակում է հավատարիմ մնալ «խաղաղության» օրակարգին` նպաստելով Ադրբեջանի կողմից ծրագրված հայասպան քաղաքականությանը։
Սիրու՞մ է Հայաստանն ու Արցախը Նիկոլը. իհարկե ոչ։ Բա ինչու՞ ուրիշները պետք է զբաղվեն մեր հայրենիքի խնդիրներով, եթե երկրի ղեկավարը բացի նրանից, որ հայրենասեր չէ, նաև օգնում է ադրբեջանցիներին մեր հայրենիքը գրավելու և մեզ կոտորելու հարցում։

















































