Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

«ԳՐԵԿՈ-ի զեկույցների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունները մի շարք հանձնարարականների իրականացման ուղղությամբ գործադրում էին անբավարար ջանքեր»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արդարադատության նախարարությունը սին հպարտությամբ երեկ հաղորդում էր, որ «առաջընթացով պայմանավորված Հայաստանը վերջապես դուրս է եկել ԳՐԵԿՈ-ի գնահատման անհամապատասխանության գործընթացից՝ այլևս չհամարվելով «համընդհանուր անբավարար» կատարողական ունեցող երկիր, որպիսին համարվում էր 2015-2019թթ․ գնահատումների արդյունքներով»։
Նախարարությունը տպավորություն էր փորձում ստեղծել, որ նախկինները իբր անբավարար էին, իսկ ներկաները` բավարար:

Նախարարությունը սակայն «համեստաբար» լռում է, որ միայն 2016 թ. փետրվարի 25-ից մինչև 2017 թ. հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր 18 հանձնարարականից 5-ը ԳՐԵԿՈ-ն գնահատել էր բավարար կամ բավարար կերպով, 12 հանձնարարական` մասամբ իրականացված և միայն մեկը` չկատարված (xvi):

Ահա մանրամասն տվյալները արդեն այս ոհմակի ձախողված ցուցանիշներից։

2019 թ.
բավարար կամ բավարար կերպով – v, vi, x, xii, xiii, xiv և xvii, մասամբ – i-iv, vii-ix, xi, xv, xvi եւ xviii

2021 թ.
բավարար կամ բավարար կերպով – v, vi, x, xii, xiii, xiv և xvii, մասամբ – i-iv, vii-ix, xi, xv, xvi և xviii

2023 թ.
բավարար կամ բավարար կերպով – v, vi, x, xii, xiii, xiv, xv, xvii և xviii, մասամբ – i-iv, vii-ix, xi և xvi

Այսպիսով, ԳՐԵԿՈ-ի զեկույցների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2018-ից hետո Հայաստանի իշխանությունները մի շարք հանձնարարականների իրականացման ուղղությամբ գործադրում էին անբավարար ջանքեր։

2019 թվականին GRECO-ի զեկույցրով առաջին անգամ կոռուպցիայի դեմ պայքարի ցուցանիշներով Հայաստանը դասվել էր “ընդհանուր անբավարար” երկրների շարքում, ինչը չէր եղել Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին:

Արդյունքում, տարբեր ուղղություններով առ այսօր առկա են կիսատ լուծումներ և լուրջ թերացումներ, ինչը ևս մեկ անգամ ի ցույց է դնում Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի մասին իշխանությունների բարձրագոչ հայտարարությունների և այդ ուղղությամբ արված իրական քայլերի անհամարժեքությունը»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև