Skip to main content

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք

Լրահոս

Ի՞նչ ցուցմունք են տվել պատգամավորները Սահակյան–Վարդանյան միջադեպի առնչությամբ. մանրամասներ

Հայտնի է, թե ինչ ցուցմունքներ են տվել Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի մարտի 31-ին հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի և անդամ Մհեր Սահակյանի միջադեպի առնչությամբ։ Դրանցից պարզ է դառնում, որ Սահակյանը որևէ առարկայով չի հարվածել Վարդանյանին։

Այսօր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդություն է ներկայացրել Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայնություն է տվել, որ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագիրը քննարկվի։
Ըստ ցուցմունքների` Եղիշե Կիրակոսյանը, որը որպես կառավարության ներկայացուցիչ է ներկա եղել նիստին, ասել է, որ նիստի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը շեղվել է թեմայից, իսկ Վլադիմիր Վարդանյանը դիտողություն է արել բոլորին։ Այդ ժամանակ էլ Մհեր Սահակյանը կանգնել է և բղավել` ձեռքը պարզելով Վարդանյանի ուղղությամբ և աջ ձեռքով, բռունցքի ներսի հատվածով հարվածել է Վարդանյանի ձախ աչքի հատվածին։
«Վարդանյանը հարվածից կորցրել է հավասարակշռությունը և ընկել հատակին, որից հետո Սահակյանը հեռացել է»,–ասել է Կիրակոսյանը։
Վլադիմիր Վարդանյանն էլ ասել է, որ Մինասյանը շեղվել է քննարկվող թեմայից` խոսելով ՀՀ «կորսված հողերի» թեմայից, ինչի հետևանքով պատգամավորների միջև բարձր ձայնով խոսակցություն է սկսվել։ Դրանից հետո ինքը ոտքի է կանգնել և փորձել է հանդարտեցնել պատգամավորներին։ Ի պատասխան, ըստ Վարդանյանի, Մհեր Սահակյանն էլ ասել է, թե չգոռա իրենց վրա, ինչին Վարդանյանն արձագանքել է, թե չի գոռում։
«Այնուհետև Սահակյանը, առանց որևէ բառ ասելու, ձեռքը խփել է սեղանին, կանգնել է, մոտեցել իրեն և առանց խոսելու աջ ձեռքին առկա ինչ-որ առարկայով հարվածել է իր ձախ հոնքին»,–ասված է Վարդանյանի ցուցմունքում։
Ի դեպ, վկաներ ՔԿ–ական պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Վիգեն Խաչատրյանը պնդել են, որ Սահակյանը ձեռքով է հարվածել Սահակյանին, իսկ Արփինե Դավոյանի ցուցմունքում ուղղակի ասված է, որ Սահակյանը հարվածել է Վարդանյանին։ Իսկ դեպքի մանրամասները նկարագրված են նույն հերթականությամբ։
Ի դեպ, ընդդիմադիր պատգամավորների ցուցմունքները տարբերվում են իշխանականների տված ցուցմունքներից։ Օրինակ` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հայտնել է, որ նիստի ընթացքում Վարդանյանը խոսել է բարձր ձայնով և ագրեսիվ տոնայնությամբ, ինչին ի պատասխան Սահակյանը դիտողություն է արել` առաջարկելով չգոռգոռալ։ Իսկ հետո Վարդանյանը ձեռքը խփել է սեղանին և ասել, որ ինչպես կցանկանա, այնպես էլ կխոսի։ Նույն պահանջն ու պատասխանը կրկին հնչելուց հետո Վարդանյանը մոտեցել է Սահակյանին, իսկ վերջինս, տեսնելով իրեն մոտեցող Սահակյանին, ոտքի է կանգնել, մի փոքր հետ քայլ է արել, և երբ Վարդանյանը հասել է նրան, աջ ձեռքով հարվածել է։
Դեպքերի նույն հաջորդականության մասին է նաև ընդդիմադիր Արծվիկ Մինասյանի և հենց Մհեր Սահակյանի ցուցմունքը։ Վերջինս հավելել է, որ բնազդաբար, ինքնապաշտպանության նպատակով աջ ձեռքի բռունցքով մեկ անգամ հարվածել է Վարդանյանի դեմքին և անմիջապես դուրս եկել սենյակից, որ միջադեպը չշարունակվի։
Հավելենք, որ դատաբժշկական փորձագետ Իշխան Մելքոնյանի ցուցմունքի համաձայն էլ` Վարդանյանի վնասվածքը չէր կարող առաջանալ Սահակյանի մոտ խուզարկությամբ հայտնաբերված կոտրված մկրատի մասով։ Այդ դեպքում, ըստ փորձագետի, վնասվածքը կլիներ ծակած վերքի տեսքով։
Ինչ վերաբերում է մկրատին, ապա «Հայաստան» խմբակցության փորձագետ Վահե Գրիգորյանն էլ պնդել է` Սահակյանն աշխատասենյակում, երբ պատմելիս է եղել միջադեպի մասին, սեղանի վրայից վերցրել է մկրատը և զայրույթից ջարդել է այն` վնասելով մատը։
Վերջում ասվում է նաև, որ վկաներ Արծվիկ Մինասյանն ու Գեղամ Նազարյանը միջադեպից հետո Վլադիմիր Վարդանյանի հետ զրույցում ընդունել են Մհեր Սահակյանի հակաիրավական վարքագիծը և վերջինիս պատժելու պատրաստակամություն հայտնել։
Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031