Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Ձգտելու եմ ՄԻՊ ինստիտուտը դարձնել հարթակ հանրային հանդուրժողականության և համերաշխության հասնելու ճանապարհին՝ անմասն պահելով քաղաքական շահարկումներից․ ՀՀ նորանշանակ ՄԻՊ

Կարևոր է նկատի ունենալ, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը քաղաքական չէ։ Վերջինիս ընտրության ու պաշտոնավարման ընթացքն էլ չեն կարող լինել այդպիսին։ Հետևապես, իմ ամբողջ գործունեությունն ու այդ ընթացքում իմ կողմից տարածվող խոսույթը կառուցված են լինելու՝ հենց այդ գաղափարը նկատի ունենալով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նորընտիր ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

«Մեր հայրենիքի համար մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում մեծ պատասխանատվությամբ եմ ստանձնել Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը։

Ձգտելու եմ գիտելիքներիս ու հմտություններիս ամբողջ ծավալը ծառայեցնել Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշպանության բնագավառի կատարելագործմանը։

Երբ մտածում էի այն մասին, թե կարո՞ղ եմ արդյոք ստանձնել նշված պատասխանատվությունը, սկսեցի վերլուծել այն արժեքները, որ ինքս եմ կրում։ Դրանք ինձ ուղեկցում են մանկությունից՝ ստացածս դաստիարակության շնորհիվ։ Ես երբևէ չեմ դավաճանել այդ սկզբունքներին, այն է՝ բարություն, կարեկցանք մարդկանց ու նրանց ճակատագրերի նկատմամբ, մարդասիրություն, արժանապատվություն, արդարություն, ազնվություն և գիտելիքի հանդեպ անսահման հավատ։

Կարևոր է նկատի ունենալ, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը քաղաքական չէ։ Վերջինիս ընտրության ու պաշտոնավարման ընթացքն էլ չեն կարող լինել այդպիսին։ Հետևապես, իմ ամբողջ գործունեությունն ու այդ ընթացքում իմ կողմից տարածվող խոսույթը կառուցված են լինելու՝ հենց այդ գաղափարը նկատի ունենալով։

Ձգտելու եմ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը դարձնել հարթակ հանրային հանդուրժողականության և համերաշխության հասնելու ճանապարհին՝ անմասն պահելով վերջինս հնարավոր բոլոր քաղաքական շահարկումներից։

Իմ առաջնահերթ նպատակն է հանրային հանդուրժողականության մթնոլորտում ձևավորել մարդու արժանապատվության և իրավունքների նկատմամբ հարգանքի միջավայր՝ իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի կարևորությունը նկատի ունենալով։

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում իմ կողմից օգտագործելի միակ գործիքակազմը չեմ համարում քննադատական հայտարարություններ անելը։ Բացառիկ կարևորություն եմ տալու հանրության և պետական մարմինների ու պաշտոնատար անձանց միջև հաշտարարության, ինչպես նաև կրթության միջոցով մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ մթնոլորտ ձևավորելու կառուցակարգերին։

Համոզված եմ, որ այս բարդ փուլում բոլորիս առաջահերթ նպատակը պետք է լինի մեր ունեցած խնդիրներին ազնվորեն նայելն ու դրանց համար համատեղ ուժերով լուծումներ գտնելը՝ փոխադարձ հարգանքի և համագործակցության մթնոլորտում։

Վստահ եմ, որ բռնությունը վերջնարդյունքի տեսանկյունից որևէ արդյունքի չի հանգեցնում։ Միևնույն ժամանակ համոզված եմ, որ հաղթել հնարավոր է՝ միայն արժանապատվությունը պահպանելով։

Եվ այս համատեքստում կարևորում եմ, որպեսզի մեզանից յուրաքանչյուրն անհատապես, ինչպես նաև մենք՝ որպես հավաքական հանրություն, անենք ամեն ինչ՝ մեր արժանապատվությունը պահպանելու համար։

Այսքանը խոսքով, մնացյալը կփորձեմ ցույց տալ իմ աշխատանքով։

Շնորհակալ եմ», — գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031