Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

Աշխարհաքաղաքական կենտրոնների միջև կոնսեսուս կա` դադար վերցնելու և իրենց կենսական շահերն ապահովող այլ տարածաշրջաններով զբաղվելու հարցով, իսկ մենք մնացել ենք մեր գոյաբանական խնդիրներով ու օդում կախված սպառնալիքներով. Աբրահամյան

Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է.

Արցախն արդեն 125 օր է շրջափակման մեջ է:

Թե ինչ է նշանակում շրջափակման պայմաններում այսքան երկար ապրելը` առաջին անհրաժեշտության ապրանքների, բենզինի, գազի, էլեկտրաէներգիայի դիֆիցիտի պայմաններում, միայն արցախցիները գիտեն:

Թե ինչ երևացող, չերևացող խնդիրներ են առաջացել` հոգեբանականից մինչև օրվա հացի լուծում, իրենց մաշկի վրա զգում են միայն մեր արցախցի հայրենակիցները:

Արդեն տպավորություն եմ ստանում, որ աշխարհաքաղաքական կենտրոնների միջև կոնսեսուս կա` դադար վերցնելու և իրենց կենսական շահերն ապահովող այլ տարածաշրջաններով զբաղվելու հարցով, իսկ մենք մնացել ենք մեր գոյաբանական խնդիրներով ու օդում կախված սպառնալիքներով:

Հայաստանի իշխանությունն իր առօրյա կյանքով է ապրում, որտեղ միակ խնդիրը սեփական աթոռի պաշտպանությունն է` ինչ գնով էլ լինի:

Արցախցին մնացել է միայնակ` իր խնդիրների, մտահոգությունների ու բազմաթիվ պրոբլեմների մեջ ու այս պայմաններում և՜ դիրք է պահում, և՜ ահռելի սահմանագիծ, որովհետև շփման գծից այն կողմ արցախցու թուլությանը, չպայքարելուն, հանձնվելուն սպասող թուրքն է` իր չփոփոխվող ձեռագրով, նկարագրով և ծրագրերով:

Պինդ կաց Արցախ✊✊✊:

Facebook
Twitter

Կարդացեք նաև