Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Ամոթ ինձ, ներողություն եմ խնդրում, որ չեմ արել առավելագույնն իմ ազգի միջից արմատախիլ անելու վայրի ցեղերին հատուկ դրսևորումները. Հովիկ Աղազարյան

Ես ներողություն եմ խնդրում, որ չեմ արել ինձանից կախված առավելագույնը իմ ազգի միջից ամբողջովին արմատախիլ անելու վայրի և մարդակեր ցեղերին հատուկ դրսևորումները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով անդրադառնալով երեկ Երևանում Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ տեղի ունեցած միջադեպին։

Ես ներողություն եմ խնդրում միջազգային ողջ քաղաքակիրթ հանրությունից, որ, որպես քաղաքացի և պատգամավոր, չեմ արել ինձանից կախված առավելագույնը իմ ազգի միջից ամբողջովին արմատախիլ անելու վայրի և մարդակեր ցեղերին հատուկ դրսևորումները։

Ամոթ ինձ», — գրել է նա:

Հիշեցնենք, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ընթացքում տեղ է ունեցել դրոշների շքերթը։ Երրորդ երկիրը հայտարարվել է Ադրբեջանը: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն տրիբունաները սուլել են, երբ դահլիճ է բերվել Ադրբեջանի դրոշը։

Քիչ անց մարզադահլիճից երկրպագուներից մեկը վազել է բեմ, դրոշը պահող աղջկա ձեռքից խլել այն, վառել և դուրս հանել դահլիճից։ Անվտանգության աշխատակցին հաջողվեց բռնել ակցիա իրականացնողին, այնուհետև նոր դրոշ բերել ներս։

Լուսանկարներից և տեսանյութից պարզ է դարձել, որ այդ երկրպագուն դիզայներ Արամ Նիկոլյանն է։ Նա բերման է ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին, սակայն որոշ ժամանակ անց ազատ է արձակվել։

Facebook
Twitter

Կարդացեք նաև