Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Սասուն Միքայելյանը ծեծել է իր թիմակցին. armlife.am

Սասուն Միքայելյանը Փաշինյանի կողմից նշանակվել է Կոտայքի մարզի փաստացի մարզպետ: Սա այն գինն է, որ Միքայելյանը ստացել է ՀՀԿ-ին դավաճանելու և ԵԿՄ-ն ոչնչացնելու դիմաց:Սեփական իշխանությունն ամրապնդելու համար Միքայելյանը «ոչնչացնում» է իր բոլոր հակառակորդներին, որոնցից մեկն էլ Լեռնանիստի նախկին գյուղապետ Արտյոմ Հայրապետյանն է: Որոշ ժամանակ առաջ, ըստ մեր աղբյուրի, նա դաժան ծեծի է ենթարկվել Միքայելյանի և իր «բանդայի» կողմից, Հրազդանի Աղբյուրակ կոչվող տարածքում գտնվող ռեստորանում:

Հայրապետյանի մեղքն այն է, որ երբ իր ղեկավարած գյուղը ընդգրկվել էր Հրազդան խոշորացված համայնքի կազմում, փորձել էր առաջադրվել համայնքի ղեկավարի պաշտոնում: Արտյոմ Հայրապետյանին Լեռնանիստում և շրջական տարածքներում ճանաչում են որպես իր համայնքի և նրա բնակիչների համար հսկայական աշխատանք կատարած ղեկավար, ով իր վաստակած հեղինակությամբ կարող էր նման հավակնություն դրսևորել:Սասուն Միքայելյանը համարել է, որ այդ պաշտոնը իրենց սեփականությունն է, և Հայրապետյանի քայլը ոտնձգություն է համարել այդ սեփականության նկատմամբ, արգելելով նրան անգամ մտածել դրա մասին:

Հայրապետյանը հետ է քաշվել, բայց Միքայելյանը չի ներել Հայրապետյանի նման հանդուգն քայլը: Եվ երբ օրերս նրանց ճանապարհները կրկին խաչվել են, Միքայելյանը որոշել է կրկին հիշեցնել, թե ով է Հրազդանի տերը:

ԵԿՄ-ն ստեղծվել էր Հայաստանը և հայ ժողովրդին թուրքական ոտնձգություններից պաշտպանելու համար, բայց ճակատագրի քմահաճույքով հիմա ձեռք-ձեռքի տված բռնանում ու պատվազրկում են հայությանն ու մեր Հայրենիքը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև