Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Շիֆն ԱՄՆ Առևտրի նախարարից բացատրություն է պահանջել Ադրբեջանին հրացանների վաճառքը քննարկելու վերաբերյալ ու կոչով դիմել իր գործընկերներին

Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կոնգրեսական, դեմոկրատական Ադամ Շիֆը «Հարգելի գործընկեր» (“Dear Colleague”) նամակով իր գործընկերներին կոչ է արել միանալ իրեն՝ պահանջելով, որ ԱՄՆ-ի Առևտրի նախարարությունը բացատրի, թե ինչու է քննարկում Ադրբեջանին ամերիկյան գերհզոր հրացանների վաճառքը՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը 125 օրից ավելի շրջափակման մեջ է պահում Արցախն ու շարունակում հարձակումները Հայաստանի վրա: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը՝ իր աջակցությունը հայտնելով ԱՄՆ Կոնգրեսի բոլոր անդամներին, որոնք դեմ են Ադրբեջանին զենքի վաճառքին:

Ադամ Շիֆն իր գործընկերներին կոչ է անում համաստորագրել Առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոյին ուղղված նամակը, որով «Առևտրի նախարարությունից լրացուցիչ տեղեկություններ կպահանջվեն Ադրբեջանին մահաբեր զենքեր ուղարկելու համար արտահանման լիցենզիաների ցանկացած հարցման կարգավիճակի մասին»:

Դեմոկրատական կոնգրեսականը հայտարարել է, որ «Հայաստանի դեմ ուղղված ավելի մահաբեր զենքի արտահանման հաստատումը միայն կհրահրի հակամարտությունը»: Շիֆը նաև վկայակոչել է ԱՄՆ պետական քարտուղարության՝ 2022 թ.-ի Մարդու իրավունքների զեկույցը, որում «արժանահավատ տեղեկություններ կան ապօրինի սպանությունների մասին, որոնք ներառում են ադրբեջանական կալանքի տակ գտնվող հայ զինվորների խմբային մահապատիժներ, խոշտանգումներ և դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք՝ անպատժելիության բարձր մակարդակով»:

Կոնգրեսի անդամները պետք է համաստորագրեն Առևտրի նախարար Ռայմոնդոյին ուղղված նամակը մինչև ուրբաթ օրը՝ ապրիլի 21-ը:

Ամերիկյան հրացանների, այդ թվում՝ հարձակողական և կիսաավտոմատ դիպուկահար զենքի հնարավոր վաճառքի մասին լուրերը տարածվել էին փետրվարի 1-ին: Այդ ընթացքում ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը նախարար Ռայմոնդոյին ուղղված նամակում խորը մտահոգություն էր հայտնել դրա մասին:

Հայ դատի հանձնախմբի փոխանցած տեղեկատվության մեջ նշվում է նաև, որ հանձնախմբի գլխավոր տնօրեն Արամ Համբարյանն ու հանձնախմբի՝ Ռոդ Այլանդի մասնաճյուղի նախագահ Սթիվ Էլմասյանը փետրվարի 13-ին ԱՄՆ առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոյին ուղղված նամակում Բաքվին ռազմական օգնություն տրամադրելու առնչությամբ նույնպես մտահոգություն են հայտնել:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031