Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ

Լրահոս

Լրագրողները` պատերազմի դաշտում․ ինչպե՞ս ողջ մնալ

Ժուռնալիստների եվրոպական միության նախաձեռնությամբ Հայաստանի Ժուռնալիստների միությունը կազմակերպել էր դասընթաց հայաստանյան լրագրողների համար։ Հայաստան ժամանած եվրոպացի անվտանգության մասանգետները երկու օր ապրիլի՝ 19-20, լրագրողների հետ թրեյնինգ են իրականացրել, թե ինչպես պետք է աշխատել, պաշտպանվել պատերազի ժամանակ։
Թրեյնինգի ընթացքում անդրադարձ է կատարվել պատերազմական գործողությունների ժամանակ լրագրողական աշխատանքի պլանավորմանը, ռիսկերի գնահատմանը, ողջ մնալու համար անհրաժեշտ քայլերի ապահովմանը, թիմային աշխատանքին։
Լրագրողները նաև գործնականում պայմանական պատերազմի պայմաններում ամփոփել են թրեյնինգի ժամանակ ստացած գիտելիքները։
Բրիտանցի մասանգետի և Strikeball Armenia -ի հետ համատեղ լրագրողները մասնակցել են պայմանական պատերազմի և կիրառել ողջ մնալու կանոնները։ Լրագրողներից մի քանիսը բավականին պատրաստված են եղել, շատերը ՝ ոչ։
Մեր գործընկերների համար դասընթացը կարևոր էր նաև ապրիլյան և 44 օրյա պատերազմների ժամանակ կատարած սխալները հասկանալու, դրանք հետագայում չկրկնելու համար։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանը նոր պատերազմի հռետորաբանությամբ է խոսում, էսկալացիայի վտանգ կա, լրագրողները ևս պետք է պատրաստ լինեն ցանկացած իրավիճակում աշխատելու, տեղեկատվություն հաղորդելու հանրությանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև