Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուբեն Վարդանյանը նոր հայտարարություն է արել

Ուժեղ ու հաջողակ կարող են լինել միայն նրանք, ովքեր կարողանում են սեփական պատմությունից դասեր քաղելով առաջ գնալ, երախտագիտություն հայտնել դժվար իրավիճակում իրենց օգնության ձեռք մեկնածին ու նույն կերպ վարվել այսօր ծանր վիճակում հայտնված մարդկանց հետ: Այդ մասին Շողակաթ ՀԸ / Shoghakat TV հեռուստաընկերության «Երրորդ հազարամյակ» ծրագրի շրջանակում ասել է ԱՀ նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը։

«Հիմա Արցախում չնայած մենք առերեսվում ենք էթնիկ զտման և նոր ցեղասպանության սպառնալիքի հետ, բայց մենք ունենք պայքարելու կամք, մենք ունենք չհանձնվելու հաստատակամություն և ամեն օր այստեղ մնալով, մեր աշխատանքով ու համառությամբ անհնար ենք դարձնելու մարդկության ու մեր ազգի նկատմամբ նոր հանցագործության իրագործումը»,- նշել է նա:

Ուժեղ ու հաջողակ կարող են լինել միայն նրանք, ովքեր կարողանում են սեփական պատմությունից դասեր քաղելով առաջ գնալ, երախտագիտություն հայտնել դժվար իրավիճակում իրենց օգնության ձեռք մեկնածին ու նույն կերպ վարվել այսօր ծանր վիճակում հայտնված մարդկանց հետ: Հենց այս նպատակով 8 տարի առաջ իմ համախոհ և գաղափարակից ընկերների՝ երջանկահիշատակ Վարդան Գրեգորյանի ու Նուբար Աֆեյանի հետ միասին հիմնեցինք Aurora Prize: Այսօր հպարտությամբ կարելի է ասել, որ այն արդեն համաշխարհային մարդասիրական շատ կարևոր շարժում է դարձել:

Այն ստեղծվեց հայերիս կողմից՝ հայկական թեմայի շուրջ: Մենք ուզում էինք ցույց տալ աշխարհին, որ կրելով ցեղասպանության ցավը, միաժամանակ կարող ենք երախտապարտ լինել նրանց, ովքեր փրկել ու կյանքը շարունակելու երկրորդ հնարավորություն էին տվել մեր նախնիներին և, ի հիշատակ նրանց ու մեր նախնիների, պարտավոր ենք նույնը անել՝ օգնելով այսօրվա աշխարհում ծանր դժվարությունների միջով անցնող մարդկանց: Այս գաղափարը կարևոր բանաձև ունի իր մեջ. այն մի կողմից մեզ թույլ է տալիս ազատվել ցեղասպանությունից հետո մեզ հետապնդող զոհի բարդույթից, մյուս կողմից մեզ ուժ է տալիս, քանի որ օգնելով ուրիշներին, մենք մեզ ավելի ուժեղ ենք զգում:

Հիմա Արցախում չնայած մենք առերեսվում ենք էթնիկ զտման և նոր ցեղասպանության սպառնալիքի հետ, բայց մենք ունենք պայքարելու կամք, մենք ունենք չհանձնվելու հաստատակամություն և ամեն օր այստեղ մնալով, մեր աշխատանքով ու համառությամբ անհնար ենք դարձնելու մարդկության ու մեր ազգի նկատմամբ նոր հանցագործության իրագործումը:

Շողակաթ ՀԸ / Shoghakat TV հեռուստաընկերության «Երրորդ հազարամյակ» ծրագրի շրջանակում խոսել եմ Արցախի շուրջ իրավիճակի և Ավրորայի նշանակության մասին:

Опубликовано Ռուբեն Վարդանյան / Рубен Варданян Суббота, 22 апреля 2023 г.

Facebook
Twitter

Կարդացեք նաև