Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

5 տարի առաջ ես ևս մի պահ դուխով էի. ես ամաչում եմ այս նկարի համար. Նաիրա Զոհրաբյան (լուսանկար)

Այս օրերին, հինգ տարի առաջ, մենք պարանոիդալ էքստազի մեջ ինքնասպանություն գործեցինք՝ սպանելով ոչ թե մեր մարմինը, այլ մեր անվտանգությունն ու հայկական երկու պետությունները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Սա մի օր պիտի ասեի

5 տարի առաջ ես եւս մի պահ դուխով էի ու վստահ էի, որ վերջին պահին «համաժողովրդական հեղափոխությանը» միանալը, ջրով թե առանց ջրի՝ լավագույն քաղաքական լուծումն է՝ տարբեր կալիբրի անարդարություններից, ջեբկիր որոշ օլիգարխներից, մի քանի գող պաշտոնյաներից ու նրանց կոֆե եփող հաբռգած եվնուխներից երկիրը մաքրելու համար։ 5 տարի առաջ այս օրերին ես անկեղծորեն հավատում էի, որ էլ չեն լինելու հանուն սեփական գյուղապետի գեղամիջյան իմիջի՝ ընտրաթերթիկը դոշով կեղծած դասատուներ ու կաշառքով պեչատ խփող կադաստրի ուռոդներ։

5 տարի առաջ ինձ համար էնքան բնական էր, որ ունենք անվտանգ Հայաստան ու Արցախ, էնքան բնական էր, որ Արցախը հայկական է ու վերջ, որ անգամ էն ժամանակ, երբ Նիկոլը արեց հայտարարություն, ինչով ազդարարեց տեռորի ու բռնության սկիզբը՝ «կա՛մ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա», չհասկացա ու չհասկացանք, որ սա աղետի զանգն էր՝ Ջոն Դոնի ասած՝ զանգ, որը ղողանջելու է ամենքիս համար։

5 տարի առաջ ունեինք Արցախ։

Ունեինք Հայաստան, որ ինչպես հիմա՝ ամեն օր շագրենի կաշվի նման չի պակասում։

Ունեինք պինդ ողնաշարով բանակ։

Ունեինք Հադրութ ու Շուշի։

Ունեին միջազգային հեղինակություն, որից 5 տարում սարքեցին աշխարհաքաղաքական սեղանները մաքրելու ջնջոց։

Ու 5 տարի առաջ ողջ էին հազարավոր մեր որդիները, որոնց աչքերի մեջ վերջին անգամ դաջվեց մահվան Բայրաքթարը։

Ես ավելի մեղավոր եմ, քան էն հարյուր հազարավորները, որոնք սպասում էին իրեն այլեւս Մեսիա հռչակածի՝ «նախկինների թալանի «ատկատ» օպերացիային ու հունական ագորաների արդար դատերին»։

Ես ամաչում եմ այս նկարի համար։

Որովհետեւ այս հինգ տարվա դժոխքի մեջ ես ունեմ մեղքի իմ բաժինը։

Ու հեչ կարեւոր չի, որ իմ մեղքը մի հյուլեի չափ էր, երեւի։

Որովհետեւ, երբ հինգ տարում ողնաշար ունեցող Հայաստանից ու Արցախից սարքում են հաշմանդամասայլակին գամված հիվանդ, որի ապրելու օրերը կալկուլյատորով արդեն հաշվում են բոլորը, մեղքի շատ ու քիչ, մեծ ու պուճուր չի լինում։

Այս օրերին, հինգ տարի առաջ, մենք պարանոիդալ էքստազի մեջ ինքնասպանություն գործեցինք՝ սպանելով ոչ թե մեր մարմինը, այլ մեր անվտանգությունն ու հայկական երկու պետությունները։

Իսկ դա ինքնասպանություններից ամենազազրելին է», գրել է Նաիրա Զոհրաբյանը՝ կից հրապարակելով լուսանկար դեռևս ՀՀ վարչապետի պաշտոնը չզբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հետ։

Возможно, это изображение 4 человека и борода

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031