Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
ԷԼ ԵՐԲԵ՜Ք … Երբե՜ք սա չի կրկնվի։ 108 տարի առաջ մեր ժողովրդի ապրած ցավը, կորուստն ու տանջանքը էլ երբե՜ք պիտի չկրկնվի։ Մենք կա՜նք ու կլինե՜նք միասնական ճակատով։
Վայրագությունը, այլատյացությունն ու բռնությունը եղել և մնում են թուրքական իշխանության ձեռագիրը։ Նրանք չեն դադարելու իրենց ցեղասպան գազանությունը, քանի դեռ պատասխան չեն տվել նախորդ դարի 15 թվականին Արևմտյան Հայաստանում, 90-ականներին Արցախում, և 21-րդ դարի 2020 թվականին, հայերի դեմ իրականացրած ցեղասպանության համար։
Մենք ուժ դառնալով պետք է վերականգնենք պատմական արդարությունը, պարտադրենք խաղաղություն, որ էլ երբեք ցեղասպանը չհամարձակվի ցույց տալ իր գազան, մարդատյաց երախը։ Խնկարկում և Աղոթք մեր սուրբ նահատակների հիշատակին, և ցասումով ուժ դառնալու վճռականություն մեր ժողովրդին։
Հայի ու հայկական պետականության գոյությունը հարվածի տակ դրած իշխանազավթ ներքին թշնամին, և դարավոր արտաքին թշնամին պարտվելու են գիտակից հային։



















































